Տարասով. ԼՂՀ կարգավիճակի հարցը կարող է լուծվել Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով. ԵԱՀԿ ՄԽ-ն «մահանում է»

15.12.2020 22:00
1390

Իրադարձությունների զարգացման սցենարներից մեկը կարող է լինել այն, որ կարգավիճակը կարող է որոշվել ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նա հիշեցրեց, որ Պուտինն երկու անգամ իր հարցազրույցում հիշեցրել է, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչը խոսում է այն մասին, որ Ղարաբաղն իրավաբանորեն գտնվում է Ադրբեջանի հսկողության գոտում:

«Երկրորդ պահը՝ Ղարաբաղի ոչ մեծ հատվածում գտնվում են ռուս խաղաղապահներ, որոնք եւս իրավաբանորեն գտնվում են Ադրբեջանի տարածքում: Երրորդ պահը կարգավիճակն է: Եթե ավելի վաղ Հայաստանը հանդես էր գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր, ապա այսօր այդ երաշխավորը Ռուսաստանն է: Ինչ վերաբերում է Բաքու եւ Երեւան համանախագահների այցին եւ հետագա հայտարարություններին, ապա կարելի է ընդհանուր առմամբ ասել, որ համաշխարհային դիվանագիտությունը պարտվել է: Այն չի կարողացել ժամանակին առաջարկել արդյունավետ սցենար, եւ ամենակարեւորը, չի կարողացել կանխել պատերազմը: Եթե 2016 թվականի ապրիլին եղել են ինչ-որ թաքնված սցենարներ, ապա այստեղ բոլորը գիտեին, որը պատերազմը կսկսվի, սակայն չգիտեին՝ երբ: Քիչ թե շատ ակտիվություն է ցուցաբերել Ռուսաստանը՝ հասկանալով, որ մենակ է, սահմանափակվել է ՀԱՊԿ շրջանակում գործողությունների ձեւաչափով, եթե Հայաստանի տարածքը ագրեսիայի ենթարկվի: Իհարկե, Մոսկվան ակնկալում էր, որ Երեւանն այդ իրավիճակում կճանաչի Ղարաբաղը, ինչը կփոխեր իրավիճակը: Բացի այդ, եթե հայերը մնային, եւ սիրիացի վարձկանները ներթափանցեին ավելի խորը հակամարտության գոտում, ապա ղարաբաղյան հակամարտության հանդեպ վերաբերմունքն այլ բնույթ ձեռք կբերեր, եւ այն հնարավոր կլիներ դիտարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ալիեւի պահվածքին եւ Ղարաբաղի նախագահի՝ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելուն ՝ հղում անելով ռուս համանախագահի բացակայությանը, ապա, ինչպես նշեց փորձագետը, Մոսկվան ֆորմալ առումով ներկայացվել էր Ադրբեջանում դեսպանի եւ Հայաստանում ժամանակավոր հավատարմատարի միջոցով:

«Արայիկ Հարությունյանի որոշումը կապված է եղել նրա հետ, որ նոր խաղ է սկսվում: Ղարաբաղի կարգավիճակը սկսում է նորովի որոշվել: Այն չի որոշվի վաղը կամ մյուս օրը, ինչպես կարծում է Փաշինյանը: Ղարաբաղում 5 տարով ռուս խաղաղապահներ են մտցվել, եւ այդ ժամկետը հնարավոր է երկարաձգել: Այսինքն՝ ձեւաչափը կորոշվի ոչ թե ելնելով նրանից, թե ինչպիսին կլինեն տարածաշրջանում փոխհարաբերությունները, այլ նրանից, թե ինչպիսին կլինեն Մերձավոր Արեւելքում հարաբերությունները: Բացառված չէ, որ Հայաստանի հետագա վերածնման մայրաքաղաք կլինի ոչ թե Երեւանը, այլ Ստեփանակերտը: Հենց Ղարաբաղում, հատկապես՝ Ստեփանակերտում, դրված են հայկական պետականության հիմքերը»,-ընդգծեց Տարասովը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոխարեն հայտնվել է նոր, տարածաշրջանային ձեւաչափ, եւ որեւէ հեռանկար չկա, որ ԵԱՀԿ ՄԽ մահացող ձեւաչափի փոխարեն Արեւմուտքը կարող է մեկ այլ ձեւաչափ առաջարկել:

«Արեւմուտքը ցանկության դեպքում կարող էր օգնել Հայաստանին, երբ պատերազմ էր ընթանում: Օրինակ՝ 2016-ին ամերիկացիները զգուշացրեցին Ադրբեջանին, որ եթե պատերազմը շարունակվի, ապա ԱՄՆ-ն կճանաչի Ղարաբաղը, եւ Բաքուն կանգ առավ: Ի՞նչ արեց Արեւմուտքն այս անգամ: Ոչինչ»,-նկատեց նա:

Քաղաքական գործիչը «վեցի հարթակի» մասին Էրդողանի առաջարկը «գեղեցիկ» հռչակագիր անվանեց:

«Եթե ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների եռանկյունին կարելի է կարգավորված համարել, ապա ինչո՞ւ է Էրդողանը խոսում Վրաստանի գործոնի մասին, որը գտնվում է ՆԱՏՕ-ի ազդեցության տակ: Ինչպե՞ս է հետագայում գործելու ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք հետագայում դաշինքի անդամները շահարկելու են այդ հարցը: Կարեւոր է նաեւ, թե ինչ ուժեր կգան Հայաստանում Փաշինյանի հեռացման դեպքում՝ ռեւանշիստնե՞ր, թե՞ այլք: Այն խոսակցությունները, թե իրավիճակն ու Էրդողանի առաջարկները կարող են նոր հնարավորություններ բացել Թուրքիայի համար, անհիմն են: Հնարավորություններ են բացվում Ռուսաստանի համար, Ալիեւը դա հասկացել է՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ ոչ ադեկվատ են գնահատել իրավիճակն ու այդպես էլ շարունակում են»,-հավելեց Տարասովը:  

Ինչ վերաբերում է Հադրութի շրջանում վերջին միջադեպերին, փորձագետը դա համարեց ոչ թե սադրանք, այլ «ղարաբաղյան պատերազմի լոկալ բնույթի մնացած երեւույթ», որը կապված է իրադարձությունների զարգացման գլոբալ սցենարի հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը՝ խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, հարձակում են գործել Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմից 6 մարդ վիրավորում է ստացել: Ադրբեջանական կողմից կան վիրավորներ եւ սպանվածներ: Դեկտեմբերի 15-ին համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանը NEWS.am-ին հայտնեց, որ Հին Թաղեր գյուղը հանձնվել է Ադրբեջանին:

Այդ ֆոնին fֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին եւ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը այցելել են Բաքու դեկտեմբերի 12-ին եւ 13-ին, Երեւան՝ դեկտեմբերի 13-ին եւ 14-ին: Բաքվում նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Երեւանում նրանց ընդունել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Ռուս համանախագահ Իգոր Պոպովի՝ ճանապարհորդելու անկարողության պատճառով, Ռուսաստանի Դաշնությունը Բաքվում ներկայացնում էր ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երեւանում` Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:

Համանախագահներն իրենց հայտարարության մեջ կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար` իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան: Համանախագահները պարտավորվել են նաեւ կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի հետագա քննարկումների համար հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ:   

news.am

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34