ԿԳՄՍՆ-ն բուհերից ակնկալում է կարծիքներ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

29.11.2019 18:16
1222

Վերջին շրջանում աղմուկ բարձրացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հրապարակվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կայքում: ԿԳՄՍ նախարարությունը նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել եւ կոչ արել բարձրագույն ուսումնական հաստատություններին, գիտական կազմակերպություններին, ակադեմիական լայն հանրության ներկայացուցիչներին եւ շահագրգիռ բոլոր անձանց ներկայացնել առաջարկություններ: Այսպիսով՝ կամբողջացվեն օրենքի նախագծի մշակման աշխատանքները:

Բոլոր ցանկացողները նախագիծն ուսումնասիրելուց հետո կարող են իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 15-ը, հետեւյալ հասցեով՝ [email protected]:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքի ակցիաներ են իրականացնում, որի պատճառը վերոնշյալ նախագիծն է: Ավելի հստակ՝ այն դրույթը, ըստ որի՝ բուհերում «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չէ, եւ բուհն ազատ է ինքը որոշելու՝ նպատակահարմա՞ր է դրանք ներառել ուսումնական ծրագրերի մեջ, թե՞ ոչ: 

armtimes.com

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22