Խաչիկ Ասրյան. «Ղրիմը Ռուսաստան է այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստան»

23.09.2021 14:40
1274

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, բացարձակ կողմ լինելով պատմական արդարության և ճշմարտության վերականգնմանը, Ղրիմը պաշտոնապես ճանաչում է որպես Ռուսաստանի Դաշնության անքակտելի մաս:

Ավելին, ելնելով ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահից, այնպես էլ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ծրագրի ներքոնշյալ կետերից, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անհապաղ դրսևորել համարձակություն, և, հրապարակավ, Ղրիմը պաշտոնապես ճանաչել որպես Ռուսաստանի Դաշնության անքակտելի մաս, ինչպես նաև ամբողջությամբ խզել կապերը մարդակործան ՆԱՏՕ-ի հետ՝ արժևորելով անվերապահ անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Հակառակ դեպքում, ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության կողմից Ռուսաստանի Դաշնության հետ ոչ միայն վերջին երեք տարվա համագործակցությունը կլինի կեղծ, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ հնչեցվող հայ-ռուսական գերազանց հարաբերությունների մասին խոսքերը, որոնք կնմանվեն, նույն Նիկոլ Փաշինյանի կողմից, ավազի վրա անընդհատ կառուցվող և անընդհատ փլուզվող տան:

Ձեզ եմ ներկայացնում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ծրագրի մի հատվածը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և արտաքին անվտանգության ուղղվածությունը.

Անբեկանելի է, որ 21-րդ դարում Երկիր մոլորակում չկա որևէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի և իր պետության անվտանգության և վերջինիս հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն:

Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից, հետևաբար, պետք է՝

· նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ռուս ժողովուրդների՝ դաշնակից-բարեկամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության

ազնիվ ու անփոխարինելի բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը.

· նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական իշխանությունների (օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) կողմից պաշտոնապես կնքված ռազմական, քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներին վերաբերող բոլոր միջազգային պայմանագրերի կատարմանը, պահպանմանն ու նոր՝ առավել արդյունավետ պայմանագրերի կնքմանը.

· նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսության բոլոր ճյուղերին վերաբերող համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ նոր ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը.

· նպաստել և աջակցել Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.

· նպաստել և աջակցել Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.

· Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեջ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

կուսակցության Առաջնորդ՝ Խաչիկ Ասրյան

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34