Խաղաղ օրերի զինվորներ լինեք, տղե՛րք

27.06.2023 14:23
893

2023 թվականի ամառային զորակոչի ալիքը մարզկենտրոն հասավ: Հունիսի 27-ին զինակոչիկների առաջին խումբը մեկնեց կենտրոնական հավաքակայան: Նրանց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին հարազատն ու մտերիմը, հարևանն ու ուսանողական ընկերը: Օրվա խորհրդին պատշաճող հանրահավաք տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում:

Կապանի մշակույթի կենտրոնի մենակատարները հնչեցրին ազգային-հայրենասիրական երգեր, այնուհետև տեղի ունեցավ ծաղկադրման արարողություն:

Զինակոչիկներին հայրենիքին արժանապատվորեն ծառայելու պատգամներ հղեց Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը: Մարզկենտրոնի եկեղեցու հոգևոր սպասավորը նախ Տերունական աղոթք հնչեցրեց, ապա  զորակոչիկներին հորդորեց ծառայության տարիներին զբաղվել ինքնակրթությամբ, ֆիզիկական բարձր կոփվածք ձեռք բերել և վերադառնալ իրենց ընտանիքների գիրկը:

Նա մերօրյա զինվորներին նաև հիշեցրեց, որ խաղաղությունը ոչ թե մուրում են, այլ պարտադրում. «Ամենակարևորը պետք է յուրաքանչյուրս քաջ գիտակցենք, որ այլևս ի վիճակի չենք  անդամահատվելու, ամեն մեկ մետրի նահանջը, կարծես, նման է մեր մարմնի մի անդամի հեռացնելուն: Այլևս տեղ չունենք նահանջի, և մեր պատրաստվածությունը պետք է լինի ամենաբարձր գագաթնակետում: Հաղթանակ ունի այն զինվորը, ով հետևում և ենթարկվում է զինվորական օրենքներին և կանոնադրությանը, եղեք այդպիսին»:

Հայրենիքի ապագա պաշտպաններին բարեմաղթանքի խոսքեր  ուղղեցին Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, Սյունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման  ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը, Երկրապահ կամավորականների միության Կապանի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Վարդան Ստեփանյանը:

Բարի ծառայության մաղթանքներով 30 հոգանոց զինակոչիկների առաջին խումբը մեկնեց մայրաքաղաք:

Վահրամ Օրբելյան

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34