Ղարաբաղում շատ քչերն են մնացել, մասնավորապես տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք. Կարմիր խաչի գլխավոր տնօրեն

29.11.2023 19:24
789

Սեպտեմբերին Ղարաբաղից դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղահանումից հետո Կարմիր Խաչը սկսել է փնտրել մարդկանց, որոնք չեն կարողացել հեռանալ կամ նախընտրել են մնալ Ղարաբաղում: Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր տնօրեն Ռոբերտ Մարդինին։

«Մեր աշխատակիցները եղել են քաղաքներում, շրջել գյուղերում։ Մենք շրջում էինք և բարձրախոսներով փնտրում նրանց, ովքեր մնացել էին այնտեղ, որպեսզի օգնենք նրանց։ Ու չնայած մեծամասնությունը մեկնել է Հայաստան, մենք Հայկական Կարմիր Խաչի հետ միասին աջակցում ենք մնացած բնակիչներին:

Շատ քչերն են մնացել, մասնավորապես տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք չեն կարողացել մեկնել Հայաստան։ Լեռնային Ղարաբաղում մնացած շուրջ 20 հոգի մեզնից ստացել են սննդի փաթեթներ, հաց, հիգիենայի պարագաներ, անցել բժշկական զննում, որն անցկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բժիշկները։

Մենք նաև ապահովել ենք մոտ 50 անապահով մարդկանց անվտանգ տեղաշարժը Հայաստան, իհարկե, դա արվել է նրանց խնդրանքով։ Նրանցից շատերը վերամիավորվել են իրենց ընտանիքներին Հայաստանում։ Մենք շարունակում ենք կապ պահպանել Ղարաբաղում մնացած քիչ հայերի հետ՝ օգնելով նրանց վերամիավորվել Հայաստանում իրենց ընտանիքների հետ, կապ պահպանել նրանց հետ հեռախոսով կամ տեսակապով։ Սա շարունակում է շատ կարևոր տարածաշրջան մնալ մեզ համար», - ասել է Մարդինին։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40