Ղարաբաղյան կոնֆլիկտը չի կարող միակողմանի լուծում ունենալ.ՀՀ վարչապետն արձագանքեց ադրբեջանցու հարցին

13.02.2020 23:40
1217

Միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Ինչպես հաղսրդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բոռլինից, այս մասին Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բեռլինում ադրբեջանցիների համայնքի ներկայացուցիչների հարցերին։

«Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ սպանել է հայի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասն ներկայացնելով Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից՝ քնած հայ սպային կացնահարելու գործը և թե ինչպես ադրբեջանցին հերոսացվել է իշխանությունների կողմից։

ՀՀ վարչապետը նկատեց նաև այն, որ ժամանակին Ադրբեջանի կողմից ռմբակոծվում էին հայկական բնակավայրերը։ Այդ պատճառով մարդիկ տարիներով չէին կարողանում դուրս գալ նկուղներից։

«Արցախի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել։ Ո՞ր երկիրն է պատրաստ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն՝ իրավիճակի լուծումը կարող է կապված լինել անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան և չեն եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ Արցախը Հայաստան է և վերջ։ «Այն ունի շատ պարզ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»,-հավելեց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից որևէ կառուցողական քայլ բանակցային պրոցեսում Հայաստանը չի տեսել, թեպետ, նա նկատեց, որ հաջողվել է Իլհամ Ալիևի հետ հասնել շփման գծում լարվածության թուլացմանը։

Փաշինյանը հույս հայտնեց, որ կառուցողական քննարկումների արդյունքում ոչ միայն կհաջողվի պահպանել համեմատաբար կայուն իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրական կարգավորում։ ՀՀ վարչապետն անդրադարձավ Հայաստանից, Ադրբեջանից, Ղարաբաղից լրագրողների փոխանակման ծրագրին՝ ընդգծելով, որ այն շատ կարևոր է։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այն կշարունակվի։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12