Խասան Հարությունյան. նրա անունը ոսկե տառերով է գրված Գորիս քաղաքի կառուցման տարեգրության մեջ

06.07.2022 17:01
3232

Հուլիսի 6-ին կարճատև հիվանդությունից հետո երկրային կյանքին հրաժեշտ տվեց Խասան Հարությունյանը կամ ինչպես գորիսեցիներն են ասում՝ Խասան Սուրենիչը...

Ծնվել է Գորիսում 1940թ. օգոստոսի 29-ին, սովորել քաղաքի Ա.Բակունցի անվան դպրոցում, ավարտել Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի «ՀԷԿ-երի եւ գետային կառուցվածքների հիդրոտեխնիկական շինարարություն» բաժինը: 1963թ. ուղեգրով աշխատանքի է անցել «Տաթեւ ՀԷԿ»-ի շինարարությունում` ավագ ինժեներ, 1972-ին դարձել Տաթեւհէկի շինվարչության պետի տեղակալ:

1973-ին նշանակվել է «Գյուղշին-6» տրեստի Գորիսի թիվ 2 շինվարչության պետ, որտեղ աշխատել է մինչեւ 1989թ.: Այդ տարիներին իր ղեկավարած շինվարչությունը յոթ անգամ արժանացել է ԽՍՀՄ գյուղշին նախարարության եւ արհմիության կենտկոմի փոխանցիկ դրոշի: ԽՍՀՄ-ի լավագույն որակով շինարարության մրցույթում շինվարչությունն արժանացել է դիպլոմի, իսկ Խասան Հարությունյանը` պատվոգրի: Նրա լավ աշխատանքը գնահատվել է այլ կերպ եւս, ու բացի պատվոգրերից արժանացել է կառավարական երկու մեդալի, 1977թ. եւ 1986թ. կրկնակի արժանացել «Պատվո նշան» շքանշանի, 2006-ին էլ՝ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» մեդալի:

1989թ. Խ.Հարությունյանը նշանակվել է նորաստեղծ «Գորիսշին» շինմոնտաժային միավորման տնօրեն: Միավորման կազմում ստեղծվել է ինը պետական ձեռնարկություն: 1992թ. միավորումը վերանվանվել է Համաշինարարական պետական ձեռնարկություն` գործելով ՀՀ շինարարության նախարարության կազմում, իսկ 1995թ.` «Գորիսշին» ՓԲԸ` ՀՀ քաղաքաշինության նախարարության կազմում, որի տնօրենն է եղել եւ աշխատել մինչեւ 2002թ.:

Խասան Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության ծրագրերն իրագործելու համար արժանացել է ՀՀ ՊՆ պատվոգրի, պարգեւատրվել «Ծովակալ Իսակով» մեդալով:

Ակտիվորեն մասնակցել է նաեւ Գորիսի հասարակական-քաղաքական կյանքին, եղել քաղաքային խորհրդի պատգամավոր, ՀԿԿ Գորիսի շրջկոմի անդամ, 1990-1994 թվականներին՝ Գորիսի շրջանային խորհրդի պատգամավոր  եւ գործկոմի նախագահության անդամ:

Երկարամյա շինարարը տարիների ընթացքում ոչ միայն զուտ իր աշխատանքն է կատարել, այլեւ  հետաքրքրվել է Գորիսի, հատկապես նրա կառուցման պատմությամբ ու մեզ էլ պատմում էր քաղաքի կառուցումից, գրականության մեջ դրա մասին հիշատակումներից, հին տներից… Ափսոսանքով նշում էր, որ խորհրդային իշխանությունները չեն գնահատել դրանք ու չեն պահպանել, եւ ցավոք արժեքավոր շատ շինություններ են քանդվել Գորիս քաղաքում…

Իր կենսագրությունը` որպես շինարար, Խասան Հարությունյանն սկսել է դեռեւս 1960թ., երբ երկրորդ կուրսի ուսանող էր. քննություն է հանձնել Գորիսում շինարարարության աշխատանքներում ընդգրկվելու համար, գերազանց ստացել եւ չասելով, որ ուսանող է` աշխատանքի անցել ամառային արձակուրդներին… Այդ ժամանակ կառուցում էին 1-ին գիշերօթիկ դպրոցը, որը հետո դարձավ ներկայիս ԳՊՀ վարչական մասնաշենքը: Շինարարությունում զարմացել են, երբ սեպտեմբերին հայտնել է, թե ուսանող է եւ վերադառնում է սովորելու…

20-րդ դարի 60-ական թվականներից սկսած՝ տարածաշրջանում ամենահզոր շինարարական նախագիծը «Տաթեւհէկ»-ի շինարարությունն էր` իր ենթակառուցվածքներով, եւ պատահական չէ, որ Որոտանում Տաթեւհէկի շենքի շինարարությունը Խասան Սուրենիչն իր մասնակցությամբ իրականացված ամենամեծ գործն էր համարում… Իսկ այդ շինվարչությունը զբաղվել է ոչ միայն Տաթեւհէկը կառուցելով. կառուցել են Շինուհայր բանավանը, բնակելի շենքեր Գորիսում:

ՏաթևՀԷԿ-ի կառուցման գործում նրա ավանդն աննկատ չէր մնացել հանրապետության այդ օրերի ղեկավարների կողմից: Դրա վկայությունը ՀԷԿ-ի շենքի մուտքին՝ պատի վրա, նրա անվան փորագրված լինելու փաստն է: Ժամանակակիցները պատմում են, որ Հայաստանի ղեկավար Անտոն Քոչինյանի հանձնարարությամբ է դա արվել:

Իր աշխատանքի գնահատվելը փաստելով` հպարտությամբ նշում էր, որ երբ 1973-ին պետի տեղակալից դարձավ «Գյուղշին-6» տրեստի Գորիսի №2 շինվարչության պետ, երեք ամսում տրեստի դրոշին արժանացան:

Իր ղեկավարությամբ կառուցված շինություններից առանձնացնում էր տրիկոտաժի ֆաբրիկայի 2-րդ մասնաշենքը, փոստի շենքը, տեքստիլ կոմբինատը, հյուրանոցը, հանրակացարանը, ԳՊՀ երկրորդ մասնաշենքը, դրա կողքի մանկապարտեզը:

Դրանց, իհարկե, գումարվում են հազարավոր քառակուսի մետր բնակելի տարածքները:

Խասան Հարությունյանը չորս տարի  էլ աշխատել է հանրապետությունից դուրս:

... Ամեն բնակավայր, անշուշտ, երախտագիտությամբ է հիշում իր կառուցողներին, շինարարներին...

Գորիսը  նույնպես իր շինարարության պատմության մեջ անմոռանալի անուններ է գրանցել՝ քաղաքի հիմնադիրներից ու հնօրյա վարպետներից մինչև նորօրյա ճարտարապետներ ու շինարարներ: Այդ պատմության մեջ ոսկե տառերով է գրված Խասան Հարությունյանի անունը:

Այդ ամենից զատ՝ Խասան Հարությունյանն ավանդապահ գորիսեցի էր, Գորիսի ներկայով ու ապագայով մտահոգ անձնավորություն: Մինչև կյանքի վերջը Գորիսի տարածաշրջանի վետերանների խորհրդի նախագահն էր, և այդ հասարակական պարտականությունը կատարում էր բացառիկ ակտիվությամբ ու նվիրումով:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...

 

***

Խասան Հարությունյանը մեր  պարբերականի ջերմ բարեկամներից էր, ինչի համար էլ մեծ ափսոսանքով  ու ցավով   ընդունեցինք նրա մահվան գույժը:  

Ցավակցում ենք նրա հարազատներին ու մերձավորներին:

 

«Սյունյաց երկիր»

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35