Խմբային փուլի վերջին խաղում ևս Հայաստանի պատանեկան հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց

02.11.2018 22:13
1379

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայում կայացան Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի բոլոր հանդիպումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Մ17 հավաքականն ավարտեց իր ելույթները` խմբային փուլում այդպես էլ չդառնալով ոչ մի գոլի հեղինակ ու պարտություն կրելով բոլոր խաղերում:

Մեր ընտրանին առաջին տուրում 0:3 հաշվով պարտվեց Խորվաթիային, երկրորդ տուրում էլ նույն հաշվով զիջեց Իտալիայի հավաքականին:

Այսօր կայացավ երրորդ տուրի հանդիպումը, որտեղ Կարեն Բարսեղյանի ֆուտբոլիստները մրցեցին Անդորրայի իրենց հասակակիցների հետ: Մեր թիմը կրկին պարտություն կրեց 0:3 հաշվով:

Անդորրայի հավաքականը խաղի ելքը վճռեց 21 րոպեի ընթացքում: 5-րդ րոպեին հաշիվը բացեց Բելիդիոն, 16-րդ րոպեին աչքի ընկավ Ռոմերոն, իսկ 21-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Ռոսասը:

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 

  1. Լևոն Տեր-Մինասյան 5․ Ստեփան Սահրադյան 8. Կարեն Նալբանդյան (9. Կորյուն Սեդրակյան, 74) 10․ Գևորգ Տարախչյան 11. Նարեկ Ալավերդյան 13․ Էդգար Մանուկյան (3. Արսեն Գալստյան, 46) 15․ Ստյոպա Մկրտչյան 16. Էդգար Թամազյան 18․ Ռուբեն Եսայան (7. Ալբերտ Դարբինյան, 74) 19․ Ռոման Միքայելյան (6. Լևոն Դարբինյան, 57) 20․ Սպարտակ Հայրապետյան (14. Ռոբերտ Բաղրամյան, 26)

Մեր խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իտալիան` 9 միավորով: Խորվաթիան երկրորդն է` վաստակած 6 միավորով, իսկ Անդորրայի ընտրանին, մեզ հաղթելու շնորհիվ, մրցաշարն ավարտեց 3 միավորով` 3-րդ տեղում:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40