Խնածախցի Լազր Առաքելյանի ընտանիքն այլեւս տանիք ունի

31.07.2020 10:30
9852

Արդեն մի քանի օր է Տեղ համայնքի Խնածախ գյուղի բնակիչ Լազր Առաքելյանի 8 հոգանոց ընտանիքը տուն է գնել հարազատ բնօրրանում և տեղափոխվել այնտեղ։ Տան գումարի որոշ մասը տրամադրել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մյուս մասը դեռ վճարված չէ։ Առաքելյանների հարսը՝ Ալինան ժպիտը դեմքին շրջում է տանն ու շնորհակալական խոսքեր հղում։ «Մոտ 3 տարի առաջ բռնկված հրդեհի հետևանքով 4 ընտանիք մնացին առանց կացարանի։ Առաջին օգնությունը տրամադրվեց համայնքի ղեկավար Ներսես Շադունցի կողմից։ Յուրաքանչյուր ընտանիքի 100․000–ով օգնեցին։ Ամբողջովին այրվել էր տները, կամ պիտի այլ տուն գնեինք, կամ տեղափոխվեինք ուրիշ վայր բնակության։ Նախընտրեցինք գյուղում մնալ։ Դե Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի շնորհիվ տան գումարի մի մասը փակել ենք, բայց մյուս մասը դեռ մնում է։ Մեզ աջակցելու խոստում են տվել նաև ԱԺ պատգամավորները։ Հուսանք խոսքին տեր կկանգնեն ու մյուս մասն էլ կփակենք»։ Հրդեհից ամբողջովին տուժել է նաև Վարդան Բաղդասարյանի ընտանիքը։ Գյուղում բնակություն հաստատելու ցանկություն հայտնած երկու ընտանիքներին էլ մարզպետ Հունան Պողոսյանի կողմից աջակցություն է տրամադրվել։ Վարդան Բաղդասարյանը տրամադրած գումարով վերականգնել է տան մի փոքր հատվածը։ «Ինչքան հնարավոր է տեղավորվեցինք գումարի մեջ, վերականգնեցինք մի փոքր հատվածը։ Այժմ հայրս է մնում այս մասում, մենք էլ կտեղափոխվենք, երբ կկարողանանք վերականգնել մի քանի սենյակ ևս։ Շնորհակալ եմ, որ պարոն Պողոսյանը արձագանքեց և օգնության ձեռք մեկնեց»։ «Հրդեհից տուժած ընտանիքների հարցը դեռ օրակարգում է, սակայն պիտի շնորհակալություն հայտնեմ մեր մարզպետին, որ հնարավորության սահմաններում կարողացավ գումար գտնել այս երկու ընտանիքների համար, որպեսզի ևս երկու ընտանիք ամուր կառչի հարազատ հողին»,- ավելացրեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22