«Խնածախում էշը կովից թանկ է…»՝ ասում են գյուղի բնակիչները

31.10.2019 17:43
1761

Խնածախը համայնքների խոշորացումից հետո դարձավ Տեղ համայնքի բնակավայրերից մեկը:

Խնածախը պատմական հարուստ ժառանգություն ունի: Այստեղ է գտնվում Մելիք Հայկազն 2-րդի դամբարանը, մելիք, որի իշխանությունը տարածվել է Սյունիքի շատ բնակավայրերի վրա: Նրա իշխանությունը ճանաչել է այն ժամանակվա գերտերություններից մեկը՝ Պարսկաստանը:

 Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ Խնածախը նույնպես հայտնվել էր ազերիների թիրախում: Մելիք Հայկազն 2-րդի հետնորդներն արիաբար պաշտպանեցին Խնածախը: Եվ Խնածախը եղել է, կա ու կլինի…

Խնածախի պատմությունը շարունակվում է գրել այսօրվա սերնդի միջոցով, սերունդ, որ դիմագրավել ու դիմագրավում է բազում դժվարություններ:

 Խնածախի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերից մեկը վերջին ժամանակաշրջանում լուծվեց` բնակավայրը գազիֆիկացվեց: Եվ որքան էլ զարմանալի է, բայց փաստ է. գազից քիչ տնատիրություններ են օգտվում: Դա էլ իր պատճառն ունի: Տները գազիֆիկացնելու համար անհրաժեշտ է մոտ 400-500 հազար դրամ: Ու խնածախցին ձեռքերը վեր է բարձրացնում՝ պարտվում է փողի առջեւ: Այդքան գումար միանգամից նրան որտե՞ղից…

Իսկ մյուս կենսական նշանակություն ունեցող խնդիրը խմելու ջրի հարցն է, որը դամոկլյան սրի պես կախվել է բոլոր ընտանիքների գլխին: Ճիշտ է, այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր արվել են, սակայն դա չի հանգեցրել խնդրի վերջնական եւ արմատական լուծման. Խնածախի թաղերը հերթով մեկ ժամ ջուր են ստանում, այն էլ` երեք օրը մեկ: Այդ ժամանակամիջոցում մարդիկ չեն կարողանում պահեստավորել անհրաժեշտ քանակությամբ ջուր: Պատկերացրեք այն ընտանիքների վիճակը, ուր երեխաներ կան, բազմաշունչ ընտանիքների վիճակը նույնպես նախանձելի չէ: Որոշ չափով այն ընտանիքների վիճակն է թեթեւ, ովքեր… էշ ունեն` փոխադրամիջոց։

Երբ Խնածախում էինք, Գագիկ անունով մի տղամարդ` էշը ջրի տարաներով բարձած, Խնածախի Քահրիզից ջուր էր կրում:

Գագիկի ընտանիքի բախտը փաստորեն բերել է, էշ ունեն…

- Օրական երեք ուղերթ ենք կատարում ես ու էշս, - ասում է Գագիկը:

- Խնածախում էշն ավելի թանկ է, քան կովը, - ասում է մեկ ուրիշ խնածախցի` Գրիշան: - Իշխանավորները հերթով գալիս գնում են, իսկ ջրի հարցը մնում է չլուծված:

 Ջրի անունը լսելուն պես մարդիկ հավաքվեցին: Նրանցից մեկն էլ թե՝ էնքան ջուր եմ կրել, որ ձեռքերս երկարել-հասել են գետնին:

Մյուսն էլ թե՝ աղջիկ ուզելուց հաշվի ենք առնում ջուր կրելու նրա հնարավորության սահմանը:

Այս լսելով` մի կին բարկացած ասում է.

- Մենք էլ հաշվի ենք առնում այս փաստը. մեր աղջկան ուզող տղան ջլապի՞նդ է, թե՞ ոչ, միայն մեր աղջիկը չպիտի ջուր կրի, փեսան էլ պիտի ջուր կրի: Տղատերերը կարծում են, թե միայն աղջիկը պիտի ջուր կրի, սխալվում եք…

 Թեժ լեզվակռիվ է սկսվում աղջկատերերի եւ տղատերերի միջեւ…

 Իսկ Գագիկի էշը` ջրի տարաներով բեռնավորված, խեղճ-խեղճ դեռ բարձրանում է «դիքը» ՝ անհաղորդ Գագիկի հորդորին՝ չու, չու, չու, արագ քինա…

Խեղճ էշ, ջուր է կրում` հերիք չէ, տերն էլ դեռ բարկանում է:

 Խնածախցիները մեծ ու փոքր իշխանավորներին ներկայացրել են իրենց խնդիրները, ընտրությունների նախաշեմին, հասկանալի է, խոստումների առատ պաշարներ են ստացվել` բայց հետո`...

Ջրի հարցով դիմեցինք Տեղի համայնքապետ Ներսես Շադունցին, ով այսպես պատասխանեց. «Այդ հարցի լուծման համար արդեն ունենք 20 միլիոն դրամ, մոտ 10 միլիոն դրամ էլ կտրամադրի ՌԶԳՆ՝ խմոցների համար: Սակայն դա քիչ է: Հարցը քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ: Քննարկումից պարզ դարձավ, որ գյուղի վերեւի հատվածից մոտ 8500 մետր ջրագծով երեք աղբյուր պետք է իրար միացվի, կապտաժ կառուցվի, որի արժեքը կազմում է 128-130 միլիոն դրամ: Հաշվարկն իրականացվել է երրորդ անգամ: Այլ հարց է, թե կառավարությունը հարմար կգտնի՞, արդյոք, 800 բնակիչ ունեցող գյուղի համար այդքան ներդրում կատարել: Գումարի հայթայթման համար այլ տարբերակներ ենք քննարկում: Ես հավատացած եմ, որ այդ հարցը լուծում գտնելու է»:

 

 Ալվարդ Մեսրոպյան

 

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11

«Անկախ դիտորդ»-ը դիմում է դատարան՝ պահանջելով Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել

23.04.2026 16:40

Իրանի դեմ պատերազմն ավելի քան 30 մլն մարդու աղքատության մեջ է գցել. ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար

23.04.2026 16:23

Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել ժողովրդին. Սերժ Սարգսյան

23.04.2026 14:39