Խոհարար, բարմեն, փականագործ, եռակցող. Զբաղվածության գործակալությունն առանձնացրել է պահանջված մասնագիտություններն ու աշխատատեղերի չլրացման պատճառները

14.06.2019 12:10
1020

Մատուցող, խոհարար, բարմեն, հացթուխ, եռակցող, զոդող, փականագործ և այլն. սրանք այն մասնագետներն են, որոնց պահանջարկը տևական ժամանակ Հայաստանում կա: Այս գծով աշխատատեղերը շարունակում են թափուր մնալ: Այս պատկերն աշխատաշուկայում թափուր աշխատատեղերի վերլուծության արդյունքն է: Զբաղվածության պետական գործակալության Աշխատաշուկայի վերլուծության կանխատեսման և գնահատման բաժնի պետ Հասմիկ Թադևոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով սկսեցին առավել ընդգրկուն հավաքագրել Հայաստանում թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունները՝ պարզելու, թե որտեղ, ինչ մասնագետների պակաս կա: Ամենաշատ թափուր աշխատատեղերը հավաքագրվել են մի քանի ոլորտներում՝ արդյունաբերություն, մեծածախ և մանրածախ առևտուր, հանրային սննդի կազմակերպում, սպասարկում, ծառայություններ: Մասնավորապես, պահանջվում է մատուցող, խոհարար, բարմեն, հացթուխ, վաճառող, եռակցող, զոդող պատշար, փականագործ: Մասնագիտություն չպահանջող բանվորական աշխատանքի գծով նույնպես թափուր տեղեր են առկա: Ինչո՞ւ չեն լրացվում թափուր աշխատատեղերը, որոնք են պատճառները: Հասմիկ Թադևոսյանի խոսքով՝ պատճառներից  մեկն այն է, որ գործատուների պահանջներն են բարձր:

«Գործատուների պահանջներն են փոխվել, բացի մասնագիտական հմտություններից հավելյալ հմտություններ են պահանջում, մասնավորապես, լեզուների իմացություն, soft skill ասվածն են ուզում տեսնել, արտաքինի վրա են շեշտադրում անում, մարդու պահելաձևի: Դրանից բացի, աշխատատեղերի չլրացման հետ կապված մարզերի դեպքում մեկ այլ խնդիր էլ կա՝ կարծրատիպ: Օրինակ, գործատուները մարզերում բարմեններ չեն կարողանում գտնել, որովհետև չկան, տեղի բնակիչները հարիր աշխատանք չեն համարում: Եղել են դեպքեր, որ Երևանից են տարել այդպիսի մասնագետների»,-ասաց Հասմիկ Թադևոսյանը:

Արդյո՞ք, միջին մասնագիտական հաստատության շրջանավարտները չունեն բավարար հմտություններ աշխատանքի համար, ի՞նչն է խանգարում: Հարցին ի պատասխան Հասմիկ Թադևոսյանը նշեց, որ կրթությունը, կարծես, հետ է մնում աշխատաշուկայի պահանջներից:

«Շուկան ավելի արագ է զարգանում ու փոխվում, նոր պահանջներ են ավելանում, կրթությունը, կարծես, համահունչ չի քայլում աշխատաշուկայի պահանջարկին: Այսօրվա ավարտածն ունի հավելյալ հմտությունների կարիք աշխատաշուկայում ինտեգրվելու համար, ինչը կրթական հաստատությունում չի ստանում»,-ասաց Հասմիկ Թադևոսյանը: Նա նշեց, որ հիմա միտում է նկատվում, գործատուն աշխատողի մեջ ցանկանում է տեսնել երկու մասնագետի, օրինակ, և՛ մատակարար լինի, և՛ վարորդ, հաշվապահ լինի, սակայն իրավաբանական գիտելիքներ ունենա և այլն:

Կրթական հարցերից բացի, թափուր աշխատատեղերը չլրացվելու պատճառներից մեկն էլ աշխատանքային ոչ բարենպաստ պայմաններն են: Շատ են լինում դեպքեր, երբ ցածր աշխատավարձի և ծանրաբեռնված աշխատանքի պատճառով գործատուն չի կարողանում գտնել հիմնական աշխատող:

«Պարզվում է նույն աշխատատեղի մասին պարբերաբար հայտարարություն է տրվում, անձը գնում է 2-3 ամիս աշխատում է կամ աշխատավարձն են ուշացնում կամ չնորմավորված աշխատաժամանակ է լինում և նա հրաժարվում է շարունակել աշխատել»,-ասաց նա:   

Բարձրագույն կրթությամբ մասնագիտությունների պահանջարկ կա հատկապես մարզերում: Բավական թիվ են կազմում մարզերում բժիշկների թափուր աշխատատեղերը, ուսուցիչներինը, ոչ այնքան շատ, բայց տնտեսագետների, ծրագրավորողների, դեղագետների, ինժեներների պահանջարկ ևս կա: Մարզերում թափուր աշխատատեղերը տարիներ շարունակ չեն լրացվում, մասնավորապես, խոսքը բժիշկների, ուսուցիչների մասին է, որովհետև, ըստ Հասմիկ Թադևոսյանի, տեղում մասնագետներ չկան: Այստեղից, երբ մասնագետներին ցանկանում են ուղարկել որևէ մարզ, շատերը չեն ցանկանում, որովհետև պայմաններն այն չեն լինում: Օրինակ, աշխատավարձն է ցածր, բժիշկների պարագայում հիվանդանոցային, իրենց առաջարկվող կենցաղային պայմանները լավը չեն և այլն: Այդ բոլորը տանում է նրան, որ դեռևս թափուր են մնում այդ աշխատատեղերը:

 Վերջին տվյալների համաձայն՝ Զբաղվածության գործակալությունում հաշվառված է 85 հազար աշխատանք փնտրող, որից մոտ 65 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ: Այս տարի գործակալության շահառուների թիվն ավելացել է, դա պայմանավորված է իրենց ծրագրերով: 2017 թվականին գործակալության ծրագրերը զգալի կրճատվել էին, 2018 թվականին որոշները վերականգնվեցին, իսկ 2019-ին վերականգնվեցին ամբողջ ծրագրերը: Ներկայում գործակալությունն իրականացնում է 13 պետական ծրագիր՝ ուղղված ամենատարբեր շահառուների խմբի:

Աննա Գզիրյան

armenpress.am

 

 

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11