ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԹԵՄԱՅՈՎ

31.10.2018 15:43
1590

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր քաղաքաշինական հարցերի քննարկման եւ հանձնարարականներ տալու նպատակով աշխատանքային խորհրդակցություն  է անցկացրել, որին մասնակցում էին մարզի համայնքապետարանների քաղաքաշինության բաժինների պետերը, համապատասխան ոլորտը համակարգող փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի  քաղաքաշինության վարչության աշխատակիցները, մարզի դատախազը, ոստիկանության մարզային  վարչության  ներկայացուցիչը:

Հանդիպման հիմնական առանցքն ու մտահոգիչ թեման մարզում  ինքնակամ հողազավթումներն ու ապօրինի շինարարության դեպքերն  էին, դրանց ծավալներն ու համայնքապետարանների գործողությունները կամ անգործությունը տվյալ բնագավառում:

Հունան Պողոսյանը քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներին  հանձնարարեց լինել օբյեկտիվ, քաղաքացիների նկատմամբ անձնավորված  վերաբերմունք  չդրսեւորել, խստորեն պահպանել օրենքը,  հետեւողական լինել ապօրինի շինարարությունը ժամանակին հայտնաբերելու,  վարչական վարույթներ սահմանելու եւ համապատասխան գործողություններ կատարելու իրենց պարտականություններում:

Խորհրդակցությանը ներկա  իրավապահ մարմինների ներկայացուցիչներն էլ նշեցին, որ իրենց արձանագրած եւ ուղարկած  թերացումների փաստերին համայնքապետարանները ժամանակին եւ պատշաճորեն չեն արձագանքում՝ քննության չեն առնում, գրություններին չեն պատասխանում: Օրինակ՝ 2018թ. ոստիկանության մարզային վարչությունը ապօրինի շինությունների  մասին 45 իրազեկում է  ուղարկել համայնքներ, միայն 10-ին են պատասխանել:  

Մարզի ղեկավարը հանձնարարեց համայնքներում  եւս մեկ անգամ օբյեկտիվորեն գույքագրել ապօրինի կառույցները, նաեւ երկար տարիներ առաջ կառուցվածները, որոնք փաստացի տիրապետում են շարքային քաղաքացիները, եւ կփորձեն համայնքապետարան-մարզպետարան-կառավարություն համագործակցությամբ դրանք օրինական դաշտ բերել: Իսկ ակնհայտ խախտումներն ու նախկինում արտոնյալ համարվող անձանց կողմից կատարված ապօրինությունները պետք է համապատասխան արձագանք ստանան՝ բացառելով այսուհետ նման երեւույթները: Հունան Պողոսյանը նաեւ պահանջեց սեղմ ժամկետներում պատասխանել ոստիկանության եւ դատախազության անպատասխան մնացած գրություններին՝ նշելով, որ 10 օր հետո նույն կազմով եւ նույն թեմայով կրկին հանդիպում կլինի, եւ ներկաները պետք է զեկուցեն կատարած կոնկրետ աշխատանքի ու ցուցանիշների մասին:

syunik.mtad.am

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34