Խորհրդակցություն` կրթության եւ գիտության նախարարի մասնակցությամբ

03.09.2013 12:49
3307

Կապանի մշակույթի կենտրոնի կինոդահլիճում տեղի ունեցավ օգոստոսյան ավանդական խորհրդակցությունը, որին մասնակցում էին Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզպետի բարեմաղթանքի խոսքից հետո 2012-13 ուստարում մարզի հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների, առկա հիմնախնդիրների եւ նոր ուստարվա անելիքների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը: Մարզի հանրակրթության ոլորտի հիմնախնդիրների մասին խոսելիս բանախոսը նշեց, որ շատ դպրոցներ հիմնանորոգման կարիք ունեն, ինչպես նաեւ կրթօջախների մեծ մասն անհրաժեշտություն ունի լաբորատոր սարքավորումներով համալրման, նյութատեխնիկական բազայի արդիականացման եւ հագեցվածության: Կրթության վարչության պետի պաշտոնակատարն իր խոսքում, մասնավորապես, ասաց, որ նախորդ ուստարվա 1475 շրջանավարտից միասնական քննության հայտ է ներկայացրել 830 աշակերտ, որոնց մեծամասնությունն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ:

«Գերազանցության մեդալի» քննությունների հայտ է ներկայացրել 17 աշակերտ, որից ինը պարգեւատրվել է մեդալով, ընդ որում մեդալակիրներից հինգը Գորիսի N3 հիմնական դպրոցից են: Մարզի կրթության ոլորտի խնդիրներին իրենց ելույթներում անդրադարձան Սիսիանի N1 դպրոցի տնօրեն Գոհար Սարգսյանը, Գորիսի N3 դպրոցի տնօրեն Կարմեն Կարապետյանը, Կապանի N2 ավագ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը, Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցի տնօրեն Խաչիկ Բադալյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը: Ընդգրկուն երույթով հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Խորհրդակցության աշխատանքներն ամփոփեց եւ մարզի կրթության ոլորտի առաջիկա անելիքները նախանշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34