Խորհրդարանական ընդդիմությունը շարունակելու է բոյկոտը. ԱԺ սպասվելիք քառօրյային չեն մասնակցելու

08.09.2022 17:37
1060

Խորհրդարանական ընդդիմությունը չի պատրաստվում մասնակցել սեպտեմբերի 12-ին սպասվող քառօրյայի աշխատանքներին: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Խամոյանի խոսքով՝ իրենք դեռ ավելի վաղ էին հայտարարել, որ չեն մասնակցելու քառօրյայի աշխատանքներին, բոյկոտելու են դրանք և «Դիմադրություն» շարժումը շարունակելու է իր պայքարը:

«Մեր խոսքերի և գործողությունների մեջ որևէ փոփոխություն չի եղել: Մեր նպատակը շարունակում է մնալ այս իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը»,- ընդգծեց պատգամավորուհին:

Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ իրենց արած նախորդ հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել: Հիշեցնենք՝ վերջիններս ավելի վաղ հայտարարել էին, որ ԱԺ աշխատանքներին չեն մասնակցելու:

Նշենք, որ ընդդիմադիրները, բացի քառօրյայից, չեն մասնակցում նաև ԱԺ հանձնաժողովների աշխատանքներին:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40