Խորհրդարանի արտահերթ ընտրություն. Սյունիքում ստեղծված են անհրաժեշտ պայմաններ՝ քվեարկության համար

20.06.2021 10:33
5142

Սյունիքում նույնպես ժամը 8-ին մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը:

Մարզում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 107742 է, այդ թվում՝ 57242-ը թիվ 34 ընտրատարածքում, 50500-ը՝ թիվ 35 ընտրատարածքում (նշված թվերի  մեջ մտնում են զինվորականները):

Ընտրության կազմակերպման եւ անցկացման նպատակով մարզում կազմավորվել է  երկու տարածքային ընտրական հանձնաժողով՝ N 34, որն ընդգրկում է Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանները (հանձնաժողովի նախագահ՝ Սլավիկ Դադաշյան, հանձնաժողովի քարտուղար՝ Արտյոմ Անդրեասյան, նստավայրը՝ ք. Գորիս) եւ N 35, որն ընդգրկում է Կապանի եւ Մեղրու տարածաշրջանները (հանձնաժողովի նախագահ՝ Սերգեյ Սարգսյան, հանձնաժողովի քարտուղար՝ Ռամելա Հակոբյան, նստավայրը՝ ք. Կապան):

Մարզում ստեղծվել է 151 ընտրական տեղամաս, այդ թվում՝ 75-ը Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում (N 34 ընտրական տարածք), 76-ը՝ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում (N 35 ընտրական տարածք):

Քվեարկության ընթացքը տեսանկարահանվում է թվով 51 ընտրական տեղամասում (22-ը՝  N 34 ընտրական տարածաքում, 29-ը՝  N 35  ընտրական տրածքում): Դրանք՝  հազարից ավելի ընտրող ունեցող  տեղամասերն են:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40