ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՊՀ-Ի ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

27.12.2019 15:38
1554

Նոյեմբերի 13-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց Խորհրդի նիստ, որը հրավիրել էր ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը` հիմք ընդունելով «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության 23-րդ կետը:
Խորհրդի քննարկմանն ու հաստատմանն էր ներկայացված «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2019 թվականի ֆինանսատնտեսական գործունեության ճշտված նախահաշիվը և 2020 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը, որոնց շուրջ ռեկտոր Ա.Ղուկասյանը հանգամանալից զեկույցներ ներկայացրեց` մասնավորապես նշելով, որ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2019թ.-ի ֆինանսատնտեսական գործունեության` տարեսկզբին հաստատված նախահաշվում 4-րդ եռամսյակում կատարվել են փոփոխություններ, որոնք պայմանավորված են եղել` 1. ԳՊՀ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջև տարեսկզբին կնքված պայմանագրային փոփոխություններով, 2. 22.07.2019թ.-ին ԳՊՀ-ի և ԿԳՄՍ նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն` շենքային պայմանների բարելավման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար գումարի տրամադրմամբ, 3. Վճարովի ուսուցման համակարգում 2019թ.-ի ընդունելության հետ կապված եկամուտների, ինչպես նաև ուսանողների ուսման վարձերի վճարման կարգի փոփոխությամբ: Այդ փոփոխություններով պայմանավորված՝ 2019թ.-ի 4-րդ եռամսյակում մի շարք եկամտային և ծախսային հոդվածներում կատարվել են փոփոխություններ:
Խորհուրդը միաձայն որոշեց հաստատել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2019 թվականի ֆինանսատնտեսական գործունեության ճշտված նախահաշիվը` հաշվի առնելով 2019 թվականի 4-րդ եռամսյակում մի շարք եկամտային ու ծախսային հոդվածներում կատարված փոփոխությունները:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը խորհրդի ուշադրությանը հանգամանալից ներկայացրեց Գորիսի պետական համալսարանի 2020թ-ի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը, որը հնարավոր փոփոխությունների առկայության դեպքում  կքննարկվի նաև ռեկտորի տարեկան հաշվետվության նիստում: Որոշում կայացվեց 2020 թվականի ԳՊՀ-ի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվում սահմանել նաև ռեկտորի աշխատավարձի նոր դրույքաչափ:

Խորհուրդը միաձայն որոշեց հաստատել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2020 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը, որը ներառում է նաև ԳՊՀ ռեկտորի աշխատավարձի ամսական դրույքաչափի փոփոխության վերաբերյալ խորհրդի ընդունած որոշումը:


gorsu.am

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38