Խորը մտահոգությունն ու ցավն է գերիշխում Ձերդ Սրբության մտքում․ ԱՀ թեմի շնորհավորանքը՝ Վեհափառին

21.08.2023 17:36
779

Արցախի թեմը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տարեդարձի առթիվ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես, ասված է

«Որդիական խոնարհությամբ հանուն Արցախի թեմի ողջ հոգեւոր դասի եւ մեր հավատավոր զավակների` մեր անկեղծ շնորհավորանքներն ու ջերմագին բարեմաղթանքներն ենք բերում Ձերդ Սրբության 72-րդ տարեդարձի առթիվ։ Արդեն երկու տասնամյակից ավելի է, որ Հայոց Եկեղեցու Միածնաէջ սկզբնավորություն ունեցող Հայրապետական Աթոռը վստահված է Ձերդ Սրբությանը, եւ ծառայության այդ տարիները իրապես արժեւորված են բազում ազգանվեր եւ աստվածահաճո ձեռնարկներով։

Վեհափառ Տեր, Հայրապետական հովվության տարիները հատկանշվեցին նաեւ ազգային կյանքից ներս հանդիպած բազմաթիվ արհավիրքներով եւ խոչընդոտներով, իսկ այսօր Արցախի շրջափակման եւ անորոշ ապագայի հանդեպ խորը մտահոգությունն ու ցավն է գերիշխում Ձերդ Սրբության մտքում եւ հոգում։ Բայց ինչպես անցյալի բոլոր դժվարությունների ժամանակ, Դուք այսօր էլ շարունակում եք անմնացորդ նվիրումով, խոհեմությամբ ամեն ջանք գործադրել հայ ժողովրդի միաբանության եւ Արցախը հայկական պահելու համար։ Ամեն մի արցախցի զգում է Ձերդ Սրբության սրտացավ ու հոգատար ներկայությունը իր ցավի եւ արդար պայքարի կողքին։

Վեհափառ Տեր, մեր որդիական խոնարհումը եւ Արցախի ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությունը հայտնելով` աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված մշտապես զորավոր պահի Ձերդ Սրբության Սուրբ Աջը, պարգեւի քաջառողջություն եւ բազում արեւշատ օրեր, որպեսզի շարունակեք Քրիստոսի Հայոց Հոտը առաջնորդել դեպի հավիտենական օթեւաններ»։

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10