Խոսք հիշատակի. Գագիկ Աղաբեկյան

17.08.2023 11:01
3956

Այս անգամ տխուր լուրը մայրաքաղաքից եկավ. վախճանվել է մեր գործընկերներից Գագիկ Բենիկի Աղաբեկյանը:

Ծնվել է 1949 թ. դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շիկահող գյուղում: Սովորել և ավարտել է  ծննդավայրի միջնակարգ դպրոցը: Այնուհետև ծառայել խորհրդային բանակի շարքերում: Զինծառայությունից վերադառնալուց հետո բարձրագույն կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է անցել  «Կապանյան կյանք» ռադիոխմբագրությունում, նախ՝ որպես լրագրող, այնուհետև խմբագիր:

1996 թվականին, երբ Հայաստանի վարչատարածքային բաժանումից հետո ստեղծվեց Սյունիքի մարզը, Գագիկ Աղաբեկյանը ղեկավարեց նորաստեղծ «Սյունիքյան ղողանջներ» ռադիոխմբագրությունը՝ մինչև 2000 թվականի կեսերը:

Աշխատանքում և մարդկային փոխհարաբերություններում Գագիկ Աղաբեկյանին բնորոշ էին շիտակությունն ու ազնվությունը: Լրագրության մեջ աչքի էր ընկնում նյութերի պատրաստման օպերատիվությամբ և անաչառությամբ:

Գագիկ Աղաբեկյանի հիշատակն անմար կմնա ոչ միայն գործընկերների այլ նրան ճանաչողների սրտերում:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունը վշտացած է Գագիկ Աղաբեկյանի անժամանակ մահվան կապակցությամբ և իր զորակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին և մտերիմներին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40