Խոսք հիշատակի․ Ժենյա Վարդանյան

13.02.2025 17:10
3330

Փետրվարի 12-ին մահկանացուն կնքեց վաստակաշատ մանկավարժ Ժենյա Արմենակի Վարդանյանը։

Ծնվել է 1939 թ․ մայիսի 31–ին Կապանի շրջանի Շրվենանց գյուղում՝ բանվորի ընտանիքում։

1947-49 թթ․ սովորել է Շրվենանցի յոթնամյա դպրոցում, սակայն 1949 թ․ հունիսի 14-ին հայրական ընտանիքի հետ աքսորվել է Ռուսաստանի Ալթայի երկրամաս։

1955 թ․ վերդարձել է հայրենիք և ուսումը շարունակել Կապանի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոցում։

1958-59 ուստարում՝ դպրոցն ավարտելուց հետո, անցել է մանկավարժական գործունեության, դրան զուգընթաց ընդունվել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցությամբ։

1960-1970 թթ․ աշխատել է Շրվենանցի միջնակարգ դպրոցում՝ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, այնուհետև՝ ուսմասվար։

1970 -1988 թթ․ աշխատել է Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցում։

1988-1994 թթ․ աշխատել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

1994-2004 թթ․ աշխատել է Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում։

2004 թվականին անցել է կենսաթոշակի։

44 տարվա գործունեության ընթացքում արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի, մեդալների, իսկ 2003 թվականին՝ ՀՀ կրթության նախարարության պատվոգրի։

Ամուսնացած էր, ունի երեք զավակ։

Ժենյա Վարդանյանն իր ոլորտի ճանաչված մասնագետներից էր Կապանում, մեծ հեղինակություն է վայելել բոլոր այն կոլեկտիվներում, որտեղ աշխատել է։

Նրա հիշատակն ընդմիշտ կմնա ոչ միայն հարազատների ու մերձավորների, այլև երբեմնի աշակերտների սրտերում։

 

Մի խումբ մանկավարժներ

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40