Խոսք Նոր տարվա և Սուրբ ծննդի առիթով

31.12.2014 17:30
3840

Տ. ՄԱԿԱՐ ՎՐԴ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ

Սյունյաց թեմի եւ աստվածավախ սյունեցիների անունից մեր սրտագին շնորհավորանքներն ենք հղում հայ ժողովրդի զավակներին Ամանորի եւ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդի եւ Աստվածահայտնության հոգեպարար տոների առթիվ:

Թո՛ղ 2015 թվականը սկզբնավորվի «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրաշագործ ավետիսով եւ նույն ոգեղենությամբ շարունակական ընթացք կրի ողջ տարին:

Թո՛ղ 2015 թվականը լինի խաղաղության, բարեկեցության, սիրո եւ հոգեւոր ներդաշնակության ավետաբերը` համայն հայությանը պարգեւելով հաղթանակների եւ նորանոր նվաճումների անափ բերկրանք:


 

ՏԻԳՐԱՆ ՓԱՐՎԱՆՅԱՆ
գնդապետ, 1-ին բանակային զորամիավորման հրամանատար

Սիրելի՛ սյունեցիներ, սիրելի՛ զինծառայողնե՛ր
Մեր զորամիավորման փառահեղ տարեգրությունը հարստացավ եւս մեկ տարով:
Արժեւորելով անցած տարին` կարող եմ հպարտությամբ ասել, որ, ի հեճուկս հակառակորդի, զորամիավորման ենթակա ստորաբաժանումները հաջողությամբ կատարեցին 2014թ. ուսումնական տարվա պլանով նախատեսված բոլոր մարտական խնդիրներն ու առաջադրանքները:

Մասնավորապես, բարձր արդյունքներով անցկացվեցին մի շարք հրամանատարաշտաբային, մարտավարական զորավարժություններ` ենթակա զորամասերի, զորախմբերի մասնակցությամբ, որոնցում կարեւոր տեղ զբաղեցրեց իր մասշտաբներով աննախադեպ «Միասնություն-2014» խորագրով օպերատիվ մարտավարական զորավարժությունը: Ծանրակշիռ մասնակցություն ունեցան ու հիանալի արդյունքներ արձանագրեցին նաեւ մեր զինծառայողները:
1-ին բանակային զորամիավորումը Սյունիքի մարզի անբաժանելի մասն է դարձել, համախումբ եւ միասնական է նրա ժողովրդի հետ, եւ անցնող 2014 թվականին ձեռք բերած բոլոր հաջողություններն էլ ընդհանուր, բոլորինս են:

Դրա վառ վկայությունն էին ուսումնական տարվա ընթացքում տարածաշրջանի բնակչության հետ համատեղ անցկացված մի շարք միջոցառումները, ուսանողների եւ դպրոցականների հետ կայացած ուսանելի, բանակ-հասարակություն կապերն ամրապնդելուն միտված հանդիպումները:

Անշուշտ, պետք է առանձնացնել Գորիսի Սուրբ Գրիգոր Տաթեւացու հրապարակում անցկացված, զորամիավորման կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված մեծ զորահանդեսը, որին իր մասնակցությունը բերեց ու շնորհավորանքի խոսք ասաց նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Մյուս կարեւոր միջոցառումն Անկախության օրվան նվիրված զորահանդեսն էր, որին, մեր զինծառայողների հետ միասին, հիանալի անակնկալ մատուցեցին Գորիսի բազմաթիվ նախակրթական, այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, սաներ:

Հնարավոր չէ դիտարկել սյունեցուն եւ նրա զինվորին առանձին-առանձին: Նրանց միասնականությունը դարերն են կնքել: Մարզն իրենով արդեն իսկ հզոր է` իր առանձնահատուկ զինվորասիրությամբ, զինվորանվիրվածությամբ, իր տարածքով ու ժողովրդով, իր անցյալ ու ներկա հերոսական տարեգրությամբ, հայոց պատմության մեջ լուսավոր էջեր թողած իր հայրենապաշտ իշխաններով, հին ու նոր ժամանակների ազգանվեր քաջ որդիներով, գիտնականներով, արվեստի ու մշակույթի գործիչներով, իր հոգեւոր-մշակութային արժեքներով` Տաթեւի հոգեւոր համալիր-կենտրոնով:

Հպարտ եմ եւ ուրախ, որ մեր զորամիավորումը տեղակայված է Սյունիքի մարզում, որի արմատները հերոսական Սյունիքի դարերի մեջ են մխրճված, իսկ սաղարթները թրծվել են Արցախյան գոյամարտում: Զորամիավորման առկայությամբ այսօր Սյունիքի հզորությունը կրկնապատկվել է, եւ, Աստված մի արասցե, եթե մի նոր պատերազմական փորձություն պատուհասի, համոզված եմ` Սյունիքի ժողովուրդը նորից ոտքի կելնի եւ կկանգնի իր զինվորի կողքին:

Ուրախությամբ պետք է ասեմ, որ զորամիավորման յուրաքանչյուր զինծառայողի եւ մարզի ժողովրդի միջեւ հաստատված սերն ու նվիրվածությունը փոխադարձ են: Մենք` բոլորս` հրամանատարից մինչեւ շարքային, սիրում ենք քաջերի այս հողը, նրա ժողովրդին եւ պատրաստ ենք հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգություն, ինչպիսին թշնամու օգոստոսյան դիվերսիաներն էին, կանխել, արժանի հակահարված տալ, սրբորեն պաշտպանել Սյունիքը` մեր երկրի կարեւորագույն հարավարեւելյան դարպասը, նրա հպարտության ու հարստության շտեմարանը:
Այս տոնական առիթով բոլորիս պարտքն է հիշել հայրենիքի համար սրբացած մեր հերոսներին` հանուն հայրենիքի զոհված մեր բազմաթիվ հայորդիներից մինչեւ արտերկրի ռազմաբազաներում վարժված թշնամու մեծաքանակ դիվերսանտներին հերոսաբար դիմակայած, անմահների շարքը դասված մեր զինվորն ու սպան, մինչեւ վերջին խոշորամասշտաբ զորավարժության ժամանակ ուսումնամարզական թռիչք իրականացրած ԼՂՀ ՊԲ-ի ուղղաթիռներից մեկի անձնակազմի օդաչուները, մինչեւ միանգամայն վերջերս թշնամու դիվերսանտների ոչնչացման ժամանակ հերոսաբար զոհված մեր անմահ զինվորը:

Ինչպես ասաց մեր պաշտպանության նախարարը, նրանց մենք չկորցրինք, այլ գտանք իրապես:
Փա՛ռք նրանց անմար հիշատակին:

Սյունիքի ողջ ժողովրդին, որի անբաժանելի մասն ենք նաեւ մենք` զորամիավորման զինծառայողներս, Ամանորի եւ Սուրբ ծննդի աստվածապարգեւ տոների կապակցությամբ բարեմաղթում եմ 2015 թվականին եւ միշտ` խաղաղություն, ամուր առողջություն եւ բարեկեցություն:

Թո՛ղ իր հպարտ լեռների պես մշտապես անսասան եւ ամուր մնա սյունյաց դարպասը, սյունեցին հարատեւ լծվի խաղաղ եւ շինարար կյանքի:

Թո՛ղ մեր մարտունակ զորամիավորումն իր մարտական պատրաստականությամբ եւ զինվորական կարգապահությամբ է՛լ ավելի զորեղանա, նրա ամեն մի զինվորը, որ նվիրյալ եւ հայրենիքին ցմահ որդեգրված է, դառնա սյունյաց անառիկ լեռներից` բերդ-ամրոցներից մեկը եւ սրբորեն պահպանի հայոց հողի խաղաղությունն ու անդորրը:

Թո՛ղ բոլորս մշտապես գտնվենք շարքում:

Շնորհավո՛ր բոլորիս Ամանորը:

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38