ԿՀՎ նախկին տնօրեն. Աֆղանստանում իրավիճակն աղետալի է ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ամբողջ աշխարհի համար

16.08.2021 10:36
1509

ԿՀՎ նախկին տնօրեն Դեւիդ Պետրեուսը Աֆղանստանում անվտանգության վիճակի վատթարացումն «աղետալի» է անվանել ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ամբողջ աշխարհի համար:

«Սա լուրջ հարված է ազգային անվտանգությանը, եւ իրավիճակը կվատթարանա, եթե մենք չորոշենք իսկապես լուրջ գործողություններ ձեռնարկել»,- ասել է Պետրեուսը WABC ռադիոյին տված հարցազրույցում:

Նախկին պաշտոնյան Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ստեղծված իրավիճակը համեմատել է դոմինոյի էֆեկտի հետ:

Պետրեուսն ասել է, որ իրեն «մի քանի ամիս առաջ» անհանգստացնում էր այն «հոգեբանական կոլափսը», որը տեղի կունենա, երբ աֆղանական ուժերը գիտակցեն, որ չեն կարող ստանալ այն մակարդակի աջակցություն, որին սովորել են թալիբների դեմ պայքարում: «Մենք այժմ գտնվում ենք մի իրավիճակում, երբ թալիբները փորձում են շրջափակել Քաբուլը, 5 կամ 6 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը»,- հավելել է նա: «Եթե մենք արդյունավետորեն համոզենք թալիբներին, որ նրանք պետք է կանգ առնեն, կամ եթե մենք սանձազերծենք նրանց դեմ ԱՄՆ բանակի ուժը, մենք կարող ենք դադարեցնել դա»:

Նախագահ Ջո Բայդենը թույլատրել է հազարավոր ամերիկացի դիվանագետների եւ աֆղանստանցի թարգմանիչների զանգվածային տարհանումը՝ հազարավոր լրացուցիչ զորքեր ուղարկելով օգնության:

Պետրեուսն ասել է, որ չի վախենում ԱՄՆ-ի համար անմիջական այն սպառնալիքից, որ նա, ամենայն հավանականությամբ «Ալ-Քաիդա»-ի եւ «Իսլամական պետության» ապահով ապաստան կդառնա: Փոխարենը, նա, որպես իրական սպառնալիք, մատնանշել է Աֆղանստանի փլուզման հետեւանքները:

«Հիշեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ Սիրիան հալվեց: Մենք նախկինում դա անվանում էինք «աշխարհաքաղաքական Չեռնոբիլ»,- հավելել է նա՝ անդրադառնալով բռնություններին, ծայրահեղականությանը եւ «փախստականների ցունամիին», որից տուժել են ոչ միայն հարեւան երկրները, այլեւ եվրոպական դաշնակիցները:

Պետրեուսը նշել է, որ իրավիճակը չի անցել անդառնալիի սահմանը, սակայն ասել է, որ «հսկայական ջանքեր» կպահանջվեն այժմ, երբ այն շրջաններում, որտեղ տեղակայված էին ամերիկյան զորքերը, թալիբներն են տիրում:

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46