Կիմ Գաբրիելյանը վերընտրվել է Արցախի ժուռնալիստների միության նախագահ

29.09.2018 15:54
1138

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Ստեփանակերտում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Արցախի ժուռնալիստների միության հինգերորդ համագումարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագումարին օրակարգային հարցերը վերաբերում էին Արցախի ժուռնալիստների միության կանոնադրության մեջ լրացումներ կատարելուն, վարչության կատարած աշխատանքի և վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվություններին, վարչության նախագահի, անդամների և վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններին:

Բացման խոսքում անցած 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:

Նա մասնավորապես նշել է, որ հաջողվել է կազմակերպության համար ձեռք բերել գրասենյակ՝ հարմարավետ դահլիճով, որտեղ պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ թեմաներով քննարկումներ, շնորհանդեսներ:

«Միության տեսադաշտից դուրս չեն մնացել շրջանային թերթերի խնդիրները: Այդ շրջանակում մասնավորապես մեր օժանդակությամբ ստեղծվել է Քաշաթաղի շրջանի «Մերան» և Ասկերանի շրջանի «Բերդ» թերթերի կայքէջերը: Խնդիր է դրված նպաստել նաև մյուս թերթերի կայքէջերի ստեղծմանը»,- ավելացրել է Կ. Գաբրիելյանը:

Համագումարին միության նախագահն անդրադարձել է նաև մեկ այլ խնդրի՝ ընդգծելով, որ լրատվամիջոցների աշխատողների աշխատավարձերը ցածր են, ինչը լրացուցիչ սոցիալական խնդիրներ է ստեղծում արդյունավետ աշխատանք իրականացնելու համար:

Նրա խոսքով՝ միության անդամ Մհեր Հարությունյանի ջանքերով արդեն պատրաստ է լրագրողական հանրագիտակը, որը շուտով կհանձնվի տպագրության: Այն նախորդ պրակի համեմատ՝ իր ծավալով կրկնակի ավել է: Նոր հրատարակության մեջ ներառվում է նաև Արցախի մամուլի պատմությունը՝ համալրված տեսքով:

Այնուհետև միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է ֆինանսական ծախսերի հաշվետվությունը, որի համաձայն՝ Արցախի ժուռնալիստների միությունը յուրաքանչյուր տարվա կտրվածքով պետական բյուջեից ստացել է 1 միլիոն 500 հազար դրամ:

«2015-17 թթ.-ին պետբյուջեից ստացել է, ընդհանուր առմամբ, 4 միլիոն 500 հազար դրամ, որից խնայված գումարների հանրագումարը կազմել է 956 հազար 836 դրամ: Վարչությունը վարել է հավասարակշռված և խնայողական ֆինանսական, տնտեսական քաղաքականություն»,- նշել է Գ. Բեգլարյանը:

Համագումարի ընթացքում զեկուցողները բավարար են գնահատել վարչության կատարած աշխատանքը:

Նիստում քննարկվել են նաև դաշտում առկա խնդիրները, մասնավորապես լրագրող Արտակ Ղուլյանը նշել է, որ  բուհերում լրագրության բաժնի շրջանավարտները խնդիր ունեն աշխատաշուկայում, քանի որ նրանց մասնագիտական որակաորումը չի համապատասխանում  լրատվական դաշտի արդի պահանջներին:

«Բուհ-աշխատաշուկա հարաբերություններում Արցախի ժուռնալիստների միությունը պետք է լինի կամուրջ: Պետք է կազմակերպել նոր սերնդի լրագրողների պատրաստում»,- ավելացրել է Ա. Ղուլյանը:

Իսկ Արցախի գրողների միության նախագահ, Արցախի ժուռնալիստների միության անդամ Վարդան Հակոբյանը նշել է, որ որպեսզի կատարելագործվի Արցախի տեղեկատվական դաշտը, պահանջվում են ջանքեր:

Նրա խոսքով՝ միությունը այս եզրույթում ծավալում է մեծ աշխատանքներ:

Համագումարին «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» նախագահ, Արցախի ժուռնալիստների միության անդամ Վերա Գրիգորյանը ողջունել և շնորհավորել է միության անդամներին ակտիվ համագործակցության համար, իսկ միության նախագահ Կիմ Գաբրիելյանին պարգևատրել «Հայրենիք և Հավատ» հուշամեդալով: Այնուհետև տեղի է ունեցել միության նոր նախագահի և վարչության անդամների ընտրություն: Միաձայն որոշմամբ Արցախի ժուռնալիստների միության նախագահ է վերընտրվել Կիմ Գաբրիելյանը:

Համագումարին քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է Կիմ Գաբրիելյանին՝ Արցախի ժուռնալիստների միության նախագահ վերընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք:

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08