«Կկապի Կիևի ձեռքերը»․ ԵՄ-ում պառակտում է առաջացել Ուկրաինայի համար զենքի գնումների շուրջ

13.01.2026 16:34
517

Եվրամիության երկրները չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինային աջակցելու համար նախատեսված շուրջ 90 միլիարդ եվրոյի շրջանակում զենքի գնումների հարցում․ գրում է ամերիկյան Politico-ն։ Ըստ հրապարակման՝ ԵՄ ներսում ձևավորվել է հստակ տարաձայնություն, որը կարող է ազդել Կիևին ցուցաբերվող ռազմական օգնության արդյունավետության վրա։

Հոդվածում նշվում է, որ Գերմանիան ու Նիդեռլանդները կողմ են, որպեսզի նախատեսված միջոցների մի մասը ուղղվի ամերիկյան զինատեսակների գնմանը, մինչդեռ Ֆրանսիան պնդում է, որ առաջնահերթությունը պետք է տրվի եվրոպական արտադրողներին։ Քննադատների կարծիքով՝ Փարիզի առաջ մղած «գնել եվրոպական» խիստ սկզբունքը կարող է «կապել Կիևի ձեռքերը»՝ սահմանափակելով արագ և ճկուն մատակարարումները։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Եվրամիության ղեկավարությունը, որը որոշել է 90 միլիարդ եվրո ուղղել Կիևին աջակցելուն՝ Ուկրաինայի զարգացման փոխարեն, իրականում շահագրգռված է հակամարտության շարունակմամբ։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը նպաստում է ոչ թե կայունացմանը, այլ ռազմական էսկալացիային։

lurer.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40