Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Փաշինյան

20.01.2024 16:03
713

«Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից երաշխիքներ ենք ուզում փոխադարձաբար, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ ու միտումներ չունենք, որովհետև դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր, տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանը մեր առաջարկների տողատակերում տարածքային պահանջների որոշակի, եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ է տեսնում», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ տեսական մակարդակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը հնարավոր է, «որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են փոխադարձաբար ապագայում նույնպես այդպիսի տարածքային պահանջներ չներկայացնել»:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք է բերվել համաձայնություն, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա:

«Ըստ էության քառակողմ հայտարարություն է ընդունվել, որն Ադրբեջանը նույնպես ընդունել է, նաև այս է պատճառը, որ մենք ասում ենք և դա ակնհայտ է, որ դելիմիտացիայի գործընթացը սահմաններ չպետք է ստեղծի, այլ փաստաթղթային կերպով ու նաև գետնի վրա վերարտադրվի այն սահմանը, որը գոյություն է ունեցել 1991 թվականին, կամ Խորհրդային Միության հանրապետությունների միջև որպես ադմինիստրատիվ սահման», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ընդգծելով, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ունեն միջազգայնորեն ճանաչված տարածքներ, վարչապետը նշեց. - «Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է: Եվ երբ որ մենք կանգնում ենք այս միջազգայնորեն ճանաչված տարածքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության անվտանգության պաշտպանության դիրքերում, մենք կանգ

azatutyun.amնում ենք լեգիտիմ հիմքերի վրա, ինչը պետք է պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում ապահովի, լրացուցիչ գործոն դառնա նաև մեր անվտանգության համար»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40