ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող գերեվարված անձանց

02.09.2021 00:07
1238

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատում է, որ օգոստոսին իրենց ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված անձանց: Պատվիրակները գնահատել են գերիների պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի ու կարիքների մասին:

Զառա Ամատունի, Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար - Մենք հնարավորություն ենք ստանում, և դա տրամադրում է տվյալ երկրի իշխանությունը, ամբողջ տարածքը զննել: Կարող ենք մտնել սանհանգույցը, գնահատել, տեսնել, թե ինչ վիճակում է խոհանոցը: Տեսնել միջավայրը, ինչպիսի ծառայություններից է օգտվում անձը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն գերեվարված անձանց թվի մասին տեղեկություն չի հրապարակում: Բաքուն հաստատում է Ադրբեջանում պահվող 45 հայի գերության հանգամանքը: Գերիներն ընտանիքների հետ կապը պահպանում են Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի և տեսագրված հաղորդագրությունների միջոցով:

Զառա Ամատունի - Բոլոր մեր հետևությունները կամ մեր հնարավոր անհանգստությունները, որոնք բացահայտում ենք այցերի ժամանակ, մենք փոխանցում ենք պահող իշխանություններին՝ կոնֆիդենցյալ երկխոսության շրջանակում, որ կարողանանք հաջորդ տեսակցության ընթացքում տեսնել, եթե անհրաժեշտության լինի, կա՞ որևէ առաջընթաց: Եթե կա խնդիր այս կամ մյուս հարցում առաջխաղացում ապահովելու, արդյոք կարո՞ղ ենք աջակցել հանգուցալուծմանը:

Մարդասիրական կառույցի ներկայացուցիչները տեսակցել են նաև ապօրինի քրեական հետապնդումների հետևանքով Ադրբեջանում դատապարտված անձանց: Սվետլանա Ղուկասյանը ևս հնարավորություն ունի Կամիր խաչի միջոցով պարբերաբար կապ հաստատել ամուսնու՝ Ալյոշա Խոսրովյանի հետ: Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել նրան ու նաև գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին: Մեղադրող կողմը պնդում է, թե նրանք Ղարաբաղյան առաջին պատերազմում կտտանքների են ենթարկել ադրբեջանցիներին, ինչպես նաև այլ հանցագործություններ կատարել ադրբեջանական բանակի դեմ։

Սվետլանա Ղուկասյան, Ադրբեջանում գերեվարված Ալյոշա Խոսրովյանի կինը - Կարմիր խաչի միջոցով նամակ, տեսագրված հաղորդագրություն ենք ստացել, գրել է, որ լավ է: Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կգա Հայաստան:

Գերեվարված անձանց տեսակցությունները կրում են պարբերական բնույթ: Հաջորդ այցի ընթացքում կոմիտեի պատվիրակները նաև ընտանիքներից տեղեկություններ կփոխանցեն գերեվարվածներին:

1lurer.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08