ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

11.04.2022 18:34
1215

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները  այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:

«Հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների և նամակների տեսքով փորձել ենք այս ընթացքում պահպանել պարբերականությունը տեսակցությունների և շարունակելու ենք, քանի դեռ անձինք գտնվում են անազատության մեջ»,-   ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Գերիների պահման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջական վիճակի մասին տեղեկությունները Կարմիր խաչը չի հրապարակում՝ նշելով, որ դրանք փակ երկխոսության տիրույթում են:

Ամատունու խոսքով`հերթական այցերի նպատակն է հետևել գերիների վիճակին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանական գերության մեջ է 38 անձ, որոնցից 3-ը՝ քաղաքացիական:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40