«Կլիմայի հարմարվողականության և մեղմման տեղայնացումը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկում «ԼՈՖԹ-ՄԵՂՐԻ» երիտասարդական կենտրոնում

11.10.2025 13:06
454

Հոկտեմբերի 10-ին «ԼՈՖԹ-ՄԵՂՐԻ» երիտասարդական կենտրոնում կայացավ հանդիպում-քննարկում՝ «Կլիմայի հարմարվողականության և մեղմման տեղայնացումը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։

 Քննարկմանը մասնակցում էին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքի վարչական ղեկավարները։

 Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը։

 Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը ողջունեց նախաձեռնությունը՝ ընդգծելով նման ձևաչափի քննարկումների կարևորությունը համայնքի կայուն զարգացման և բնապահպանական խնդիրների հաղթահարման գործում։

Քննարկման ընթացքում Մեղրի համայնքի վարչական ղեկավարները ներկայացրին բնակավայրերում կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած խնդիրները՝ բարձրաձայնելով նաև դրանց հնարավոր լուծման ուղիները։

 Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, իսկ համայնքի ղեկավարը հայտնեց իր պատրաստակամությունը՝ շարունակելու նման համագործակցությունները՝ համայնքի զարգացման նպատակով։

Մեղրիի համայնքապետարան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22