Կնոջս հետ Բակո Սահակյանի հյուրն եմ․ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի ծնունդը նշելու է Արցախում

04.03.2019 17:43
1322

«Եղբորս՝ Վազգեն Սարգսյանի ծնունդը նշելու եմ Արցախում»,- այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։ 

Սարգսյանը նշեց, որ եղբոր 60-ամյակի միջոցառումները մեկնարկելու են մարտի 5-ի առավոտից․ «Ես կնոջս հետ Բակո Սահակյանի հյուրն եմ, իսկ միջոցառումները մեկնարկելու են առավոտից»։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վաղը ժամը 11։00-ին լինելու են Եռաբլուրում, իսկ այնուհետև Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում լինելու է լուսանկարների ցուցահանդես։ 

Նշենք, որ Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացվելու է մոտ 13 միլիոն դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը։

Հանձնաժողովը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը։ Հանձնաժողովի կազմում են նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (փոխնախագահ), Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը, ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը, Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը։

Արմինե Նավոյան

armdaily.am

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22