Կոչմանը հավատարիմ

03.10.2016 14:35
2394

Հաճելի առիթով են հնչելու ակնածանքի, մեծարանքի, խոնարհման խոսքերը, հնչելու են սիրով, երախտագիտությամբ եւ ուղղվելու են ամենամարդասիրական մասնագիտություններից մեկը կյանքի ուղի ընտրած մտավորականի՝ Սիսիանի N2 հիմնական դպրոցի տնօրեն Հրանտ Մարտիրոսի Ազարումյանի հասցեին:

19 տարի առաջ էր, երբ Սիսիանի N2 դպրոց մտավ եւ տնօրենի ոչ դյուրին, բայց պատասխանատու գործին լծվեց Հրանտ Ազարումյանը եւ հենց առաջին իսկ օրվանից անթիվ-անհամար թելերով կապվեց դպրոցին, ձեռնամուխ եղավ կյանքի կոչել բազում ծրագրեր, դառնալ նոր, դպրոցանպաստ նախաձեռնությունների հեղինակ:

Հ.Ազարումյանն իր ողջ մանկավարժական գործունեության ընթացքում քայլել է հաստատակամորեն՝ ունենալով ուրույն ձեռագիր, անսասան կամք, ազնվություն, ճշտակատարություն՝ այս ամենը դարձնելով գործելաոճ, դարձնելով կենսակերպ:

Նրան ճանաչողները չեն դադարում զարմանալ Հրանտ Ազարումյանի՝ սիրած գործի նկատմամբ ունենցած նվիրվածությամբ, օգնել-աջակցելու պատրաստակամությամբ, լսել կարողանալու արվեստով, կրթօջախ ղեկավարելու վարպետությամբ…

Այո՛, հաճելի է բարձրաձայնել, որ Հրանտ Ազարումյանի ղեկավարման տարիներին դպրոցն ամրագրել է բազմաթիվ հաջողություններ: Ուրախությամբ կարելի է արձանագրել, որ այսօր էլ շարունակվում է հաջողությունների «շքերթը», շարունակվում է ձեռքբերումների շղթան համալրվել նորանոր օղակներով:

Ի վերջո, ո՞րն է Հ.Ազարումյանի ղեկավարած դպրոցի հաջողության գրավականը: Հաստատապես կարելի է ասել՝ նորի, առաջադիմականի, արդիականի՝ կրթօջախում ներդնելն ու կյանքի կոչելը, կրթական նոր ծրագրերին ապավինելն ու կյանքի կոչելը:

- Քանի կաս, ապրում ես, պետք է կարողանաս մի քար ավելացնել դպրոցաշինության վեր խոյացող շենքի ճակատին:

Մարդը ծերանում է, երբ նրա ստեղծագործական ոգին, սերն աշխատանքի նկատմամբ մարում է:

Դպրոցում անցկացրած յուրաքանչյուր օր նվեր է ինձ համար, քանի որ երեխաներից պարզապես սովորում եմ, - սիրում է կրկնել, հորդորել, ուսուցանել Հրանտ Ազարումյանը:

Զուր չէ, որ նա իր սաների հետ է կապում վաղվա օրվա նկատմամբ հավատը, հույսը, ակնկալությունները՝ ի նպաստ դպրոց-դպրատան ապագայի…

Նրանք, ովքեր գեթ մեկ անգամ առիթ են ունեցել շփվելու հարգարժան տնօրենի հետ, անշուշտ, հաճելիորեն կզարմանան, ապա կվարակվեն նրա մարդ որակով, լավատեսությամբ, հուսավառությամբ…

Կրթության բնագավառում ներդրած ավանդի համար բազմաթիվ խրախուսանքների է արժանացել սիրված տնօրենը, բայց ամենակարեւոր խրախույսը, թերեւս, սաների, գործընկերների անկաշառ սերն ու հարգանքն է, որն աներկբա վաստակել է Հրանտ Ազարումյանը:

Մեր հարգարժան տնօրենի մասին կարելի է անվերջ գրել՝ մեկ անգամ եւս շեշտելով նրա բարությունը, արդարամտությունը, սրտացավությունը՝ հաստատելով այն պարզ ճշմարտությունը, որ հնչեցված խոսքերը լոկ բառաբույլ չեն, եւ որ դրանց տակ սիրով կստորագրեին ե՛ւ աշակերտները, ե՛ւ ծնողները, ե՛ւ մանկավարժները…

Հարգարժա՛ն Հրանտ Ազարումյան, ընդունեք մեր անկեղծ, սրտաբուխ բարեմաղթանքները՝ լուսավոր տոնի՝ Ուսուցչի օրվա առիթով, եւ թող դրանք լինեն մեր սիրո, հարգանքի առհավատչյան:

Մաղթում ենք Ձեզ տոկունություն, արեւշատություն, բեղմնավոր գործունեություն՝ ի նպաստ այն վեհ գործի, որին անվերապահորեն հավատարիմ եք, որին ի վերուստ կոչված եք…

Սիսիանի N2 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40