Զորահանդես Գորիսում

22.06.2015 17:50
4010

Հունիսի 20-ին Գորիսի Գրիգոր Տաթեւացու հրապարակում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի կազմավորման 19-ամյակը:

Զինվորական նվագախմբի հանդիսավոր երաժշտության ներքո հրապարակ բերվեց կորպուսի մարտական դրոշը, որից հետո սկսվեց միտինգը:

Իր ելույթում 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը մասնավորապես նշեց, որ ժամանակի թելադրանքով ստեղծված զորամիավորումը տարիների ընթացքում կայացավ՝ ներկայումս պատրաստ լինելով դիմակայել ամեն մի փորձության: Նա շնորհակալություն հայտնեց ստորաբաժանումներին՝ արժանապատվության ու անկոտրում կամքի համար, որի շնորհիվ կորպուսի 2-րդ առանձին մոտոհրաձգային գունդը պարգեւատրվել է «Վարդան Մամիկոնյան», 14-րդ առանձին մոտոհրաձգային գունդը՝ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով: Բանակաշինության գործում ունեցած նշանակալից ձեռքբերումների եւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար բանակային կորպուսին ենթակա 155-րդ առանձին հրետանային գունդը, 25-րդ առանձին, 585-րդ տանկային եւ հետախուզական գումարտակները նույնպես պարգեւատրվել են մարտական դրոշներով:

Տ.Փարվանյանը շնորհավորեց 1-ին բանակային կորպուսի նախկին հրամանատարներին, ովքեր ներդրում են ունեցել կորպուսի կայացման գործում եւ մինչ օրս ավանդ են ներդնում հայ ժողովրդի անվտանգ ու խաղաղ արարման համար:

Հրամանատարը շնորհավորեց նաեւ տանկային գումարտակի, ինչպես եւ 2-րդ եւ 3-րդ բանակային կորպուսների կազմավորման հերթական տարեդարձի կապակցությամբ (այդ օրը տոնական էր նաեւ նրանց համար):

«Մեր զինվորներին մաղթում եմ իմաստնություն, կամք, աչալրջություն, զգոնություն, անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ հայրենի օջախներ, սպաներին՝ կամային բարձր հատկություններ, իմաստնություն, վետերաններին՝ ուժ, կորով, առողջ եւ երկար կյանք, անկոտրում կամք: Թող հայ ժողովուրդը վստահ լինի, որ ամենալավ զենքը հայ զինվորն է՝ իր արիական ոգով», - մաղթեց Տ.Փարվանյանը:

Սյունիքի մարզպետի խորհրդական, գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը ներկայացրեց մարզպետի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես նշվեց. «Արցախյան հաղթական պատերազմից հետո բանակաշինության զարգացումը պարտադրեց խոշոր զորամիավորումների կազմավորման անհրաժեշտությունը, որի արդյունքում 1996թ. ստեղծվեց առաջին բանակային կորպուսը: Այն յուրաքանչյուր հրամանատարի, սպայի եւ զինվորի մարտական ոգու, կորովի, ուժի, խիզախության ու ունակությունների գնով հայրենիքը պաշտպանելու կարողության ու կամքի արդյունք էր: Բանակային կորպուսը կոչված էր եւ է մեկ խնդրի լուծման՝ պաշտպանել հայրենիքի սահմանների անձեռնմխելիությունը, հայրենիքի պետական շահերը եւ հայ ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը»:

Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը համոզմունք հայտնեց, որ կորպուսի 19-ամյա տարեդարձը ողջ հայ ժողովրդի տոնն է. պանծալի ուղի անցած կորպուսը դարձել է յուրաքանչյուրիս հպարտությունը: «Սյունեցիները, քաջ գիտակցելով ազատության գինը, մեծ տեղ ու դեր են տալիս ազգային բանակին, եւ պատահական չէ, որ այսօր իր զինվորական պարտքը կատարող յուրաքանչյուր սյունեցի փայլում է հայրենասիրությամբ եւ օրինակելի ծառայությամբ», - մասնավորապես նշեց քաղաքապետը:

ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի նախագահի տեղակալ Վարազդատ Դոլունցը մաղթեց, որ բացառվեն պատերազմները, իսկ զինվորականներին ցանկացավ խաղաղ ծառայություն: Նա հավաստիացրեց, որ երկրապահները մշտապես կանգնած են բանակի թիկունքին:

Գորիսի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը նշեց, որ պատերազմում զենքերը չեն  հաղթում, այլ՝ ոգին, իսկ ոգով հնարավոր է հաղթել միայն միասնական լինելու դեպքում: Պատմության քառուղիներում մեր հաղթանակները կերտվել են խաչի, զորքի ու ժողովրդի միաբանության շնորհիվ:

Նա Տերունական աղոթք առաքեց առ Աստված՝ ակնկալելով հոգու զորություն, հաղթանակ ու փրկություն:

Ներկաներին ողջունեց զինվորի քույրիկ Իննա Գալստյանը՝ իր ոգեշունչ բանաստեղծությամբ:

Կորպուսի կազմավորման 19-ամյակի առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ ԶՈՒ 5, 10, 15, 20 տարվա ծառայության ընթացքում զինվորական բարձր կարգապահություն ցուցաբերելու եւ անբասիր ծառայության համար 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների մեդալներով, շնորհակալագրերով, պատվոգրերով եւ 1-ին բանակային կորպուսի արժեքավոր նվերով՝ անվանական ժամացույցով, խրախուսական արձակուրդով պարգեւատրվեցին մի շարք զինվորականներ:

ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանի հրամանով հուշամեդալներով, պատվոգրով նույնպես պարգեւատրվեցին կորպուսի զինծառայողները:

Միտինգի ավարտից հետո սկսվեց 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումների հանդիսավոր երթը, որի ընթացքում ի ցույց դրվեց գնդերի եւ գումարտակների շարային բարձր պատրաստվածությունը:

Միջոցառման ողջ ընթացքում էկրանին ցուցադրվում էր կորպուսի առօրյան:

Իրենց հմտությունները ցուցադրեցին 2-րդ առանձին մոտոհրաձգային գնդի հետախուզական վաշտի զինծառայողները:

Փողային երաժշտությունն ապահովեց 1-ին բանակային կորպուսի համահավաք նվագախումբը՝ կապիտան Սամվել Հայրապետյանի դիրիժորությամբ:

Զորահանդեսը եւս մեկ անգամ փաստեց, որ մեր ազգային հպարտությունն ու ամենամեծ ձեռքբերումը հայոց բանակն է:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00