Կոնստանտին Զատուլին. «ՌԴ-ն միանշանակ չի ընդունի, եթե որեւէ մեկը փորձի բռնի կերպով փոխել գործընթացը՝ ելնելով հեղափոխական նպատակահարմարությունից»

28.04.2018 15:49
1946

«Թե ինչու ենք մենք եկել, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, որովհետև մենք անտարբեր չենք տեղի ունեցողին։ Եվ ուզում եմ ասել, որ մենք ընդհանրապես մտադիր չենք միջամտել հարցին, թե ով է ավելի լավ, կամ վատ, ով ավելի հարմար կլինի՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու։

Մենք անհանգստացած ենք նրանով, թե ինչ է կատարվում Ռուսաստանի հետ կապ ունեցող երկրում, որի հետ կապված ենք ռազմաքաղաքական պայմանագրով, երկրում, որտեղ ռուսական բիզնեսը գլխավոր ներդրողն է, երկրում, որտեղ, ի վերջո, գտնվում են մեր զինծառայողները՝ ինչպես Գյումրիի ռազմաբազայում, այնպես էլ՝ հայ-թուրքական սահմանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ըստ նրա՝ շուտով հանդիպելու են Կարեն Կարապետյանի հետ, որին իրենք կցանկանային աջակցել՝ որպես այսօրվա վարչապետի պաշտոնակատարի, քանի որ իշխանությունը պետք է գործունակ լինի։

Կ. Զատուլինը վստահեցրեց, որ անկեղծ անհանգստացած է տեղի ունեցող գործընթացներով եւ հուսով է, որ ելքը կգտնվի իրավական, սահմանադրական ճանապարհով. «Մեզ անհանգստացնում է միայն դա եւ, իհարկե, ռուս-հայկական հարաբերությունները»։

Կ. Զատուլինը նշեց, որ իրենք հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ, ցավոք, «Ելքի» պատգամավորները չեն եկել հանդիպման այն կազմով, ինչ իրենք կցանկանային, Արարատ Միրզոյանն է պատասխանել հարցերին եւ տեղեկացրել, որ խմբակցության մյուս անդամները նեղված են երեկ Նիկոլայ Ռիժկովի թույլ տված արտահայտություններից.

«Մենք պատրաստակամություն ենք հայտնել բոլորի հետ քննարկել Հայաստանում իրադրությունը»։

Հարցը, թե՝ ո՞վ է թույլ տվել Նիկոլ Ռիժկովին՝ Նիկոլ Փաշինյանին հիմար անվանել, Կ. Զատուլինը խորհուրդ տվեց ուղղել անձամբ Ռիժկովին, եթե նա հաստատում է իր այդ խոսքերը, իսկ ինքն անձամբ ներկա չի եղել այդ հանդիպմանը.

«Ես այստեղ չեմ պատրաստվում որեւէ մեկին արդարացնել կամ ներողություն խնդրել ինչ-որ մեկի փոխարեն, մենք բոլորս մեծ մարդիկ ենք։ Ես կարծում եմ, որ երեկ Նիկոլայ Ռիժկովը, ով արդեն բավականին տարիքն առել է, եւ, անխոս, ազնիվ ու իր տեսակետը բաց արտահայտող մարդ է, նա, ակնկալելով բաց խոսակցություն՝ խոսել է այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում։ Ճի՞շտ է խոսել, թե՞ ոչ, գնահատողը լսողներն են, դուք եք, մենք, բայց ես ծնվել եմ Կովկասում եւ ինձ համարում եմ կովկասցի, թեեւ՝ շատ ռուս, եւ անհնար եմ համարում հանդես գալ կյանքի ուսուցչի դերում Նիկոլ Ռիժկովի համար, որի 90-ամյակն է լրանում այս տարի»։

Կ. Զատուլինն առաջարկեց լուն փիղ չդարձնել եւ թուլացնել լարվածությունը, այլապես ոչ մի արդյունքի հասնել հնարավոր չի լինի։

Նա շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին՝ իրենց հարցերին պատասխանելու համար, եւ նշեց, որ կարելի է հավատալ նրանց մտադրություններին ռուս-հայկական հարաբերությունների հարցում, կամ դատել նախկինում գործողություններից, երբ օրակարգ էին բերել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը։

Կ. Զատուլինի կարծիքով՝ ավելի կարևոր է, որ անցյալում մի բան են ասել, հիմա՝ այլ։

Կ. Զատուլինը տեղեկացրեց, որ մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի։

Նա նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած ժամանակ՝ մինչեւ իրենց մեկնումը, հանդիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ։

Թե ի՞նչ են քննարկել Ռ.Քոչարյանի հետ, Կ.Զատուլինը չմանրամասնեց, միայն նշեց, որ քննարկել են հարցերի լայն շրջանակ, եւ Քոչարյանի դիրքորոշումը շատ սթափ է եղել, եւ նա իր հայրենիքին միայն բարիք է ցանկանում։

Կարեն Կարապետյանի մասին Կ. Զատուլինը նշեց, որ նա Հայաստանում մինչ այս բացասական վարկ չուներ։ Առաջադրվելո՞ւ է Կարապետյանը վարչապետի թեկնածու, թե՞ ոչ, Կ. Զատուլինը նշեց, որ դեռ հայտնի չէ, սակայն հավանական է, ընդ որում, բացի Նիկոլ Փաշինյանից, հավանական է, որ առաջադրվի նաև Գագիկ Ծառուկյանը։ Ամեն դեպքում նա վստահեցրեց, որ չի փորձում ազդել որեւէ գործընթացի վրա, եւ իրենք բոլորը հետաքրքրված են, որ ամեն ինչ օրինականության շրջանակներում ավարտվի Ազգային ժողովում.

«Ռուսաստանը շատ ուշադիր կհետեւի, եւ ես վստահ չեմ, որ, եթե որեւէ մեկը փորձի կոտրել այդ գործընթացը եւ բռնի կերպով փոխի՝ ելնելով հեղափոխական նպատակահարմարությունից, եւ այլն, մենք Ռուսաստանում դա այդպես միանշանակ կընդունենք։ Մենք ստիպված կլինենք անցնել դե ֆակտո հարաբերությունների, ոչ թե դե յուրե։ Սա սպառնալիք չէ, ես բացատրեցի, թե մենք ինչպես կգործենք։ Կարող եք դա ընդունել՝ ի գիտություն, եթե ուզում եք»։

Նաեւ հավելեց. «Փաշինյանը, Կարապետյանը, Ծառուկյանը, ով էլ հաղթի ընտրություններում, Ռուսաստանը, բնականաբար, կաշխատի նրա հետ՝ ելնելով դաշնակցային պարտավորություններից եւ ակնկալելով նոր կառավարության կողմից փոխադարձ վերաբերմունք։ Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ»։

168.am

28 ապրիլի 2018թ.

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը

23.04.2026 17:33

Ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23.04.2026 17:23

Уроки памяти: как в Мегри воспитывают уважение к культурному наследию

23.04.2026 17:11