«Կորոնավիրուսը սպառնում է բոլորին, միշտ ունենալու ենք կորոնավիրուս»․ Երևանի գլխավոր ախտաբան

21.04.2020 11:37
1239

Tert.am-ը գրում է․ Կորոնավիրուսը սպառնում է բոլորին, միշտ ունենալու ենք կորոնավիրուս, եթե անգամ ինչ-որ մի ձևով՝ դեղորայքով կարողանանք վիրուսը վերացնել, չպետք է մոռանանք, որ վիրուսն ունի բնական ռեզերվուար, դրանք չղջիկներն են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ախտաբան, Ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանը:Հարցին, թե երբ աշխարհում կորոնավիրուսը արդեն 2-3 ամիս է, ինչ կար, ՀՀ առողջապահության նախարարը հայտարարում էր՝ կորոնավիրուսը վտանգավոր չէ, Ձեր ասոցացիան չէ՞ր ահազանգում, որ վտանգավոր է: «Դժվար կմեկնաբանեմ նախարարի ասածը, բայց պետք է ասեմ, որ սա 7-րդ կորոնավիրուսն է և դրանցից 4-ը որևիցե վտանգ չէին ներկայացնում: Ինչո՞ւ արձագանք չեղավ ի սկզբանե մեր կողմից, որովհետև ես սպասում էի միջազգային և արտասահմանյան իմ կոլեգաների կատարած որևէ մի նյութի կամ աշխատանքի, որի վրա կարելի էր հիմնվել և ասել, որ այսպիսի բարդություններ ու փոփոխություններ է առաջացնում օրգանիզմում ու այն վտանգավոր վիրուս է: Նմանատիպ հետազոտությունները սկսեցին ի հայտ գալ մարտի կեսերից: Արտասահմանում իմ գործընկերներն ուղարկեցին հրապարակումներ, թե ինչ է արվել և ինչ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում և պարզ դարձավ, որ մենք սովորական վիրուսի հետ գործ չունենք»,- ընդգծեց նա: Ինչ վերաբերում է տարբեր հրապարակումներին, թե երեխաներին վիրուսը չի սպառնում, Մխիթարյանն ասաց, որ դեռևս ապացուցված որևէ բան չկա, վիրուսը սպառնում է բոլորին, վիրուսի բազմացման համար անհրաժեշտ է կենդանի օրգանիզմ, կենդանի օրգանիզմը կարող է լինել նորածին, կարող է լինել հղի, կարող է լինել 90 տարեկան, հետևաբար վիրուսը սպառնում է բոլորին: Նա նշեց՝ այլ հարց է՝ ինչ տեսքով է ընթանում հիվանդությունը. «Շատ դեպքերում հիվանդությունն ընթանում է քողարկված տեսքով, առանց որևէ ախտանշի, հետագայում թեստավորման միջոցով պարզվում է՝ այս մարդու մոտ կա իմունիտետ, հակամարմինները բարձր են, դրա համար նա տարել է այդ վիրուսը ինչ-որ մի կերպ»:Իսկ արդյոք այս վիրուսը վարակակրի առողջանալուց հետո նրա օրգանիզմում հետք թողնո՞ւմ է, թե ոչ, ախտաբանը ընդգծեց, որ դրա մասին կարելի է խոսել առնվազն 2-3 տարի հետո, երբ կհետազոտվեն այն մարդիկ, որոնք բուժվել են կորոնավիրուսից:Անդրադառնալով կորոնավիրուսը ախտորոշող թեստերին, դրանց արդյունավետությանը և որակների տարբերությանը՝ Արմեն Մխիթարյանն ընդգծեց, որ երբ Չինաստանում արդեն պարզվեց վիրուսի գենետիկական կոդը, որն անհրաժեշտ է թեստ սինթեզելու համար, այդ կոդը օգտագործեցին աշխարհում տասը լավագույն լաբորատորիաները, այդ թվում՝ գերմանական լաբորատորիան, որի արտադրանքը համարվեց լավագույնը և ռեֆերենս թեստը, որը մինիմալիզացնում է սխալ պատասխաների տոկոսը. «Այսինքն, սխալ պատասխաններ՝ կեղծ բացասական կամ կեղծ դրական պատասխաններ մենք դեռևս ունենք: Չեմ ուզում որևէ տոկոս կամ թիվ ասել, դեռևս հետազոտության մեջ է, բայց այդ տոկոսը բոլոր հետազոտությունների ժամանակ հասնում է մինչև 30 տոկոս: Այսինքն՝ 30 տոկոս դեպքերում, եթե մենք ունենք բացասական պատասխան, չի բացառվում, որ իրոք լինի դրական, բայց թեստը ցույց տա բացասական, սա թեստի որակի կամ գնի հետ կապված չէ, սա բժշկություն է և բժշկության մեջ հարյուր տոկոսանոց որևէ բան չի կարող լինել»,- շեշտեց նա: Հարցին՝ ո՞րն է լինելու վիրուսը վերացնելու ճանապարհը, նա նշեց, որ հարյուր տոկոսով վիրուսը վերանում է օրգանիզմում առաջացած հակամարմինների միջոցով, դրանք ամենալավ դեղորայքն են: «Կորոնավիրուսը հաղթահարելու միակ ճիշտ ձևը ուղղակի սպասելն է ,որ վիրուսը հասնի իր պիկին, մինչև որ մարդկանց կոլեկտիվային իմունիտետ ձևավորվի պոպուլացիայի մեջ, որն էլ պետք է

պայքարի այդ վիրուսի դեմ»,- նշեց ախտաբանը: Դիտարկմանը, որ վիրուսը տարածվեց Չինաստանում մեկ մարդուց և հարցին՝ ի՞նչ պետք է անել, որ ՀՀ-ում չլինի անգամ այդ մեկ անձը, նա պատասխանեց՝ ոչ մի ձև: «Միշտ ունենալու ենք կորոնավիրուս, եթե անգամ ինչ-որ մի ձևով՝ դեղորայքով կարողանանք էլ վիրուսը վերացնել, չպետք է մոռանանք, որ վիրուսն ունի բնական ռեզերվուար, դրանք չղջիկներն են, չղջիկների ամբողջ պոպուլացան երկրագնդում վերացնելը դժվար եմ պատկերացնում, հետևաբար՝ որևիցե մի ձևով ապահովենք մեզ, որ չունենանք այդ մի մարդը, տարածողը նման բան որևիցե մեկը չի կարող երբևէ անել: Չղջիկների մոտ վեց նոր վիրուս են հայտնաբերել, վեցն էլ կորոնավիրիդի խմբի, այսինքն՝ տեսականորեն

հնարավոր են ապագայում այսպիսի բաները պարբերաբար կրկնվեն»,- շեշտեց նա: Նա ընդգծեց, որ այս իրավիճակը հավերժ չի կրկնվելու և որ պանդեմիայից մենք դուրս ենք գալու: «Բայց չի բացառվում, որ 10-20 տարի հետո նորից պանդեմիա լինի, շատ կարևոր է, որ եթե մեկ օր, օրինակ՝ Չինաստանում 17 հոգի ծանր թոքաբորբով մահանա, մենք՝ Հայաստանում իմանանք, թե ինչ կարող ենք անել. սա շատ ավելի կարևոր է անելը, քան համակերպվել այն մտքի հետ, որ վարակները միշտ եղել են ու կլինեն, վարակները չեն կարող վերացվել»,- շեշտեց նա: Մանրամասները դիտեք ստորև տեսանյութում:

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08