Կրակnցները լսելուց մտածում ենք` պատերազմ է․ Սյունիքի բնակիչներին հրահանգել են չխոսել

23.07.2025 10:35
684

Մինչ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է և հայտարարել է, որ պատրաստվում է անձամբ «ազատագրել» Մայր Աթոռը, ադրբեջանցիները շարունակում են գիշերները կրակել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։

MediaHub-ի հետ զրույցում Տեղ գուղի բնակիչներից մեկը նշեց, որ կրակոցներն ինչպես եղել են, այդպես էլ շարունակվում են։

«Ամեն անգամ կրակոցներն այնքան ինտենսիվ են, որ մտածում ենք՝ պատերազմ է սկսվել, ամեն անգամ վեր ենք թռչում, ամեն գիշեր ճնշված ենք զգում։ Չգիտենք էլ՝ ե՞րբ են դադարելու կրակոցները, թե՞ պատերազմ կսկսվի։ Երկրի վարչապետը հանգստի է գնացել, արձակուրդ է, ստատուսներ է գրում, ուզում է եկեղեցու վրա հարձակվի։ Իսկ մեր հարցերին ո՞վ է պատասխան տալու, ե՞րբ են ավարտվելու կրակոցները»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Տեղ գյուղի բնակիչը։

MediaHub-ի տեղեկություններով՝ դեռ մի քանի ամիս առաջ սահմանամերձ համայնքների ղեկավարներին խիստ հրահանգել էին ԶԼՄ-ներին կրակnցների մասին տեղեկություն չհաղորդել, ոչինչ չասել։ 

«Խնդրում եմ, ինձ հասկացեք, բայց որևէ բան ասել չեմ կարող: Խիստ հրահանգել են որևէ մեկնաբանություն չտալ այդ թեմայով»,- փոխանցել էր MediaHub-ի զրուցակիցը:

Սակայն, այժմ հրահանգվել է ո՛չ միայն համայնքի ղեկավարներին «ծպտուն չհանել», այլ նաև գյուղերի բնակիչներին։

Եվ ահա, քիչ առաջ, երբ փորձում էինք կապ հաստատել Սյունիքի հերթական սահմանամերձ համայնքի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս է անցել գիշերը իրենց մոտ, համայնքներից մեկի բնակիչը մեզ տեղեկացրեց, որ իշխանությունները խիստ հրահանգ են իջեցրել՝ չշփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, չտեղեկացնել նրանց սահմանային իրավիճակի, առավել ևս՝ կրակոցների մասին։

https://mediahub.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40