Անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

25.08.2026 12:13
321

Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում։ Այդպիսի երկիրը ապագա չունի։ Ապագա չունի վրեժխնդրությամբ առաջնորդվող ղեկավարը, ՍԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ սկզբունք, խիղճ, համոզմունք չունեցողների իշխանությունը պատուհաս է դառնում հասարակության համար։

«Դուք այդպիսի իշխանություն եք՝ ազատությունից, ինքնուրույնությունից զուրկ։ Մարդատյացը չի կարող մարդակենտրոն քաղաքականություն վարել, պետական մտածողություն չունեցողը չի կարող անկախ, ինքնիշխան պետություն կայացնել, ազգային հոգեկերտվածք չունեցողը չի կարող ժողովուրդ առաջնորդել։ Մտքի ու կամքի ազատություն չունեցողը ստրուկ է և ղեկավարի, և օտարի»,- նշեց նա։

Վարդանյանը ՔՊ-ին կոչ արեց ժողովրդի անունից քիչ խոսել։

«Բոլոր մեծ հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունից։ Դուք իրական հայկական իշխանություն չեք, դուք ֆեյք եք. ոչ հայկական, հակահայկական երանգներով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է Հայաստանի երրորդ Հանրապետությունը։

«Ձեր բերելիք չորրորդ Հանրապետությունը ինքնիշխան պետություն չէ։ Նոր որակի պետություն չէ, առանց տարածքային ամբողջականության, առանց ատոմակայանի, անինքնություն տարածք է, արտաքին կառավարման ենթակա օբյեկտ։ Դուք ոչ թավշյա, բռնի, հակաժողովրդավարական ներկայություն եք՝ անխուսափելի հատուցման վերջաբանով։

Ինչ-որ կարճ ժամանակ էլ ձեզ իշխանություն համարեք, անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, ՔՊ-ական կաստայով ապրեք-վայելեք ձեր այսօրը, մինչեւ քաղաքական ու իրավական պատասխանատվություն։ Վրեժխնդրությամբ երկիր չեն կառավարում»,- հավելեց Վարդանյանը։

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

28.10.2026 11:15

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49