«Կռանիկները փակեցինք». Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչու իրականում Վահե Հակոբյանը վայր դրեց պատգամավորական մանդատը

21.04.2023 20:06
1270

«Մենք Կապանում խոստացանք, որ՝ հերիք եղավ, բոլ եղավ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, իր մասնաբաժինն է ունենալու, և երբ որ այդ մասնաբաժինը ստացվեց, հերթով կոռուպցիայի կռանիկները փակեցինք, մի հատ կուսակցություն կար ստեղ (-խմբ. նկատի ունի ԱԺ-ն) ցաքուցրիվ եղավ՝ 11 մասի բաժանվեցին 6 հոգին:

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի առնելով «Վերածնող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի կուսակցությանը, որը խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցության արդյունքում հայտնվել էր խորհրդարանում: Նախորդ տարվա նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցրեց գործունեությունը ԱԺ-ում: Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով, դիմում ներկայացրին իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

Շարունակելով միտքը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինչո՞ւ, որովհետև նրանց դարդը ամենևին էլ Սյունիքն ու Հայաստանը չէր, այլ ԶՊՄԿ-ից եկող ծորակներն էին, որոնցից սնվում էին: Կտրվեց, փակեցինք, հիմա նրանք այլևս քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում: Փորձ են անում փախցրած մի քանի միլիոն դոլարները տանեն թաքցնեն, որ վայելեն: Չմտածե՛ք, դրանց հետևից էլ ենք գալու»:

armtimes.com

Ստեփանավանում ՔՊ-ից հեռացած Արմեն Գրիգորյանը հաղթեց իշխանության թեկնածուին. ArmLur.am

26.10.2026 11:34

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում 5 փոփոխություն, նույն օրը լրանում է հայտարարագրի վերջնաժամկետը. անձնագիր 28 650 դրամ, կացության նոր կարգ. ի՞նչ է փոխվում ձեզ համար

26.10.2026 11:13

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 11:01

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր ռմբակոծություններին․ Bloomberg

26.10.2026 10:36

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17