«Ոսմար» ճանապարհաշինական ընկերությունը վաճառվել է. պատճառները չեն հանրայնացվում

23.05.2022 17:41
3204

Գորիսի ամենահին ճանապարհաշինական ընկերության հիմքերի վրա 2003-ին ստեղծված «Ոսմար» ՍՊ ընկերությունը բացառիկ ներդրում ունի Գորիսի տարածաշրջանի ճանապարհների, այդ թվում՝ տարածաշրջանով անցնող միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման ու շահագործման գործում: Ավելի ճիշտ՝ հնարավոր չէ խոսել վերջին 80-90 տարիների գորիսյան ճանապարհաշինության մասին՝ առանց հիշատակելու վաստակաբեռ այդ կազմակերպության անունը:

«Ոսմար»-ի կենսագրության մեջ մի նոր և անսովոր էջ էր  հետպատերազմյան 2021 թվականը:

Ընկերությունը, կարելի է ասել, ամենամեծ կորուստներն ունեցավ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերյան կապիտուլյացիայից հետո: Ադրբեջանը բռնազավթել էր Որոտան գյուղին հարող տարածքները, որտեղ  էլ գտնվում էր ընկերության ասֆալտբետոն պատրաստող գործարանը:

Ընկերության սեփականատերն ուժ գտավ իր մեջ և կարողացավ 2021-ին (բռնազավթված գործարանի փոխարեն) մի նոր և հիանալի գործարան կառուցել Շինուհայրի խաչմերուկում:

Ընկերությանը վստահվեց Տաթև-Կապան մայրուղու ամենադժվար՝ Աղվանի-Շրվենանցի խաչմերուկ հատվածի կառուցումը:

Այդ առիթով բազմաթիվ տարակույսներ հնչեցին հանրապետության ամենատարբեր հարթակներից՝ ինչպե՞ս  ստացվեց, որ ճանապարհաշինական այդ մեծ ծրագիրը վստահվեց «Ոսմարին»:

Մենք երբեք չենք խորացել այդ հարցի մեջ և հիմա էլ չենք ուզում փորփրել: Դա, բոլոր տարակույսներով հանդերձ, վկայություն էր այն բանի, որ ճանապարհաշինական այդ ընկերությունը վստահություն է ներշնչել և ունեցել է կադրային, տեխնիկական-տնտեսական բոլոր հնարավորությունները՝ կառուցելու դժվարին այդ ճանապարհը: Ու դա ճիշտ լուծում էր, ինչպես հետագա ընթացքը ցույց տվեց:

Եվ իսկապես՝ 2021-ի աշնանն ընկերությունը կարողացավ ավարտին հասցնել ծրագրի առաջին փուլը, որի շարունակությանն ականատես պիտի լինեինք այս օրերին...

Ավելին, «Ոսմար»-ն անցած ձմռան ընթացքում արեց հնարավորը՝ Կապան ձգվող նոր մայրուղու՝ Շինուհայրի խաչմերուկ-Տաթև- Քաշունիի խաչմերուկ հատվածն ամենաձնառատ օրերին անգամ անցանելի պահելու համար, ինչին քանիցս ականատես եղանք:

Սակայն օրեր առաջ տեղի ունեցավ անսպասելին. «Ոսմար»-ի սեփականատեր Նելսոն Ոսկանյանը վաճառեց շահութաբեր ընկերությունը, որը տարածաշրջանի ամենախոշոր գործատուներից էր:

Գորիսում տեղի ունեցածը համարում են ոչ բնական, ինչ-որ առումով անբացատրելի իրողություն: Եվ, բնականաբար, բազում վարկածներ են շրջանառվում ու հարցեր բարձրաձայնվում:

Ընկերության արդեն նախկին սեփականատեր Նելսոն Ոսկանյանը, ով մեծ ճանաչում ունի Սյունիքում, նաև փորձառու ճանապարհաշինարարի համբավ, չցանկացավ ընկերության իրական վաճառքի դրդապատճառները ներկայացնել-մանրամասնել: Հաստատեց միայն՝ «Ոսմար»-ը վաճառվել է շարժական և անշարժ ամբողջ գույքով...

Ի՞նչ է, այնուամենայնիվ, կատարվել «Ոսմար»-ի շուրջ. դատական բազում փորձությունների միջով անցած և փառահեղ կենսագրություն կերտած, շահութաբեր ընկերությունը հենց այնպես չէին կարող աճուրդի հանել, Սյունիքի մարզի ամենափորձառու ճանապարհաշինարարներից մեկին՝ Նելսոն Ոսկանյանին, հենց այնպես չէին կարող դուրս մղել...

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24