Կրեմլը հաստատում է Պուտին-Փաշինյան հանդիպման ժամկետներն ու վայրը

11.05.2018 18:05
1310

 ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը:

«Մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, նախագահ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանի, (Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ) Ժեենբեկովի, (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյի, (Ղազախստանի նախագահ Նուրսուլթան) Նազարբաեւի հետ: Բավականին հագեցված օրակարգ Է», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել Է Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Կրեմլը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Սոչիում կկայանա մայիսի 14-ին:

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կցանկանար գագաթնաժողովում հանդիպում անցկացնել Պուտինի հետ եւ քննարկել հայ-ռուսական հարաբերությունները:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21