Կրթության մասին փորձում է դատողություններ անել Կապանում «ստուկաչ» մականունով հայտնի բակային գործիչը

04.05.2015 17:34
5268

/Օ՜ ժամանակներ/


ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆ /

News.am կայքում հրապարակված մի հաղորդագրության վերաբերյալ ինչ-որ գրառում աչքովս ընկավ: Իսկ news.am կայքի նյութը Գորիսում կատարված մի գողության առիթով էր, որի մեջ նշվել էր նաեւ տեղի պետական քոլեջի երկու ուսանողի անուն: Կատարվածին մեր երկու ուսանողի առնչակցությանը կանդրադառնանք, երբ որ ավարտվի հետաքննությունը: Բայց հիշյալ գրառումին չեմ կարող հիմա չանդրադառնալ, որի հեղինակը Կապանում «ստուկաչ» մականունով հայտնի բակային գործիչն է:

Նախ` այդ տգետին ուզում եմ հիշեցնել. գոյություն ունի անմեղության կանխավարկած, ասել է թե` քանի դեռ քննությունը չի ավարտվել, չի կարելի մաքուր կենսագրությամբ եւ անարատ այդ երեխաներին պիտակավորել:

Երկրորդ. որքանով տեղյակ եմ` գողություն, անբարոյականություն ասվածն այնքան էլ խորթ երեւույթ չէ այդ տղայի ընտանիքի համար: Կուզեինք, որ ինքը, գոնե այսուհետ, թաքուն հիշեր իր ընտանիքի պատմությունը (քանի դեռ մենք չենք հիշեցրել), հիշեր, թե ինչ գողության համար են իրեն առնվազն մեկ անգամ հեռացրել աշխատանքից, հիշեր, թե ինչ ջանքերի շնորհիվ իր կինը «մաքուր» դուրս պրծավ մեկ տարի առաջ Կապանում բացահայտված եւ վերջին հարյուր տարում նախադեպը չունեցող գողությունից:

Երրորդ. «ստուկաչը» զարմացել է, որ քոլեջը ֆիզկուլտուրնիկ է ղեկավարում` չհասկանալով, որ մեծագույն հպարտություն է ֆիզկուլտուրնիկ լինելը: Դե դա էլ, կարծեք, նորմալ է. ինքը որտեղի՞ց իմանա, թե ինչ է ֆիզկուլտուրնիկը, իր պատկերացմամբ ղեկավարը պետք է ունենա փուչիկաձեւ արտաքին, պիտի լինի հարբեցող եւ երկու բաժակից հետո անպայման պետք է լաց լինի բարձրաձայն:

Չորրորդ. բարոյական արժեքների մասին է խոսում մի ունայնություն, ով միանգամից մի քանի կուսակցության է ծառայում, ով սյունիքյան թեմաներով միլիոնավոր անոնիմկաների հեղինակ է եւ սեփական ընտանիքին ու ծնողներին առայսօր պահում է բանսարկության հաշվին «վաստակած» գումարով:

Հինգերորդ. կրթության մասին փորձում է դատողություններ անել մեկը, ով ամբողջ կյանքում երազել է բարձրագույն կրթություն ստանալ, բայց տկարամտության պատճառով չի ստացել: Ընդ որում` մի քանի տարի Կապանում ներկայանում էր Ռուսաստանից առած բուհական դիպլոմով: Հետո, երբ բոլորն իմացան նրա դիպլոմի ծագման մասին, թաքցրեց եւ փորձեց կրկին ձեռք բերել (այս անգամ` հայաստանյան) որեւէ բուհի դիպլոմ:

Վեցերորդ. գրառումի հեղինակը փորձում է շահարկել հորս անունը. դա էլ եմ հասկանում, իսկ ավելի ճիշտ` ցավակցում նրան. ինքը մոր «քրտնաջան աշխատանքի շնորհիվ» է տարիներ շարունակ Քաջարանի կոմբինատից միջոցներ ստացել (իմանալով, թե ինչի համար են իրեն փող տալիս` ինքնասպանություն չի գործել), ինքն իր մոր միջոցով է փորձել ասպարեզ իջնել, ինքը չի հասկացել, թե ինչ ասել է հայր ասվածը: Եվ հիմա զարմանում է, որ մարդիկ նաեւ իրենց հոր անունով են ճանաչում ձեռք բերում:

Ինչեւէ, ես խղճում եմ փուչիկաձեւ այդ ողորմելուն եւ մեծագույն ներողամտությամբ թույլ տալիս, որ շարունակի վնգստալ մեր կրթօջախի մասին, եթե դա պետք է իր ընտանիքի հանապազօր հացը հայթայթելու համար, մանավանդ որ Կապանում անգամ որեւէ մեկը լուրջ չի վերաբերվում այդ խեղկատակին:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08