Կրթության որակի բարելավումը՝ Գիտական խորհրդի ուշադրության կենտրոնում

08.11.2018 15:18
1159

ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստի հագեցած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր կրթության որակի բարելավմանը։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն իր շուրջ մեկ ժամ տևողությամբ զեկույցում հանգամանալից ներկայացրեց կրթության որակի բարելավման ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման մեխանիզմները։

Պրոռեկտորը շեշտեց, որ ուսանողների համար անհրաժեշտ կրթական միջավայրի ապահովումը, նրանց կրթական գործընթացի և սոցիալական կարգավիճակի բարելավմանն աջակցությունը, ինչպես նաև բժշկական բարձրագույն կրթության որակի գլխավոր երաշխավորի՝ մասնագիտական բարձր որակավորմամբ և բարոյական արժեքներով օժտված դասախոսական կազմի առկայությունը առաջնահերություն է պետական բժշկական բուհի համար: Այս դրույթներն ամրագրված են նաև բուհի 2015-2020 թվականների Ռազմավարական ծրագրում:

Արդեն իսկ աշխատանքներ են տարվում կրթական ծրագրերի, դասավանդման մեթոդների, դասախոսական կազմի ընտրության, որակավորման բարձրացման և խրախուսման քաղաքականության, ամբիոնների տարածքները և նյութատեխնիկական բազան, ուսանողների հետ տարվող աշխատանքները, կրթության որակի գնահատման և ապահովման մեխանիզմները բարելավելու ուղղությամբ:

Զեկուցողն իր ելույթում նաև թվային ցուցանիշներով անդրադարձ կատարեց դասախոսությունների որակին, դասախոսների պատրաստվածությանը, ուսումնական գրականությանը և ուսումնական գործընթացին վերաբերող տասնյակ այլ հարցերի, որոնց լուծումը հնարավորություն կտա առաջիկայում էականորեն բարելավել բժշկական կրթության որակը։

Գիտական խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին զեկուցողին: Մասնավորապես կարծիքներ փոխանակվեցին դասախոսությունների ազատականացման, ինչպես նաև թեմատիկ միջառարկայական դասախոսությունների անցկացման վերաբերյալ: Լարիսա Ավետիսյանն ընդգծեց, որ հոկտեմբերից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ԵՊԲՀ-ում անցկացվում են թեմատիկ միջառարկայական դասախոսություններ: Հոկտեմբերի 20-ին, ոչ աշխատանքային օրվա ընթացքում անցկացված առաջին թեմատիկ դասախոսությանը սովորողների լայն ընդգրկվածությունը վկայեց այն մասին, որ ապագա բժիշկներին իսկապես հետաքրքրում է առարկայի մատուցման ինտերակտիվ մոտեցումը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս անդրադարձավ դասախոսությունների ընթերցման մեթոդաբանությանը վերաբերող խնդիրներին: Նա նկատեց, որ տեսական առարկաներ ուսումնասիրելուց զատ, ուսանողները վաղ կուրսերից պետք է սերտ

առնչություն ունենան նաև կլինիկական ոլորտի մասնագիտությունների հետ, քանի որ կլինիկական աշխարհին հաղորդակից լինելու դեպքում բժիշկ դառնալու ուղին առավել գրավիչ է:

Ամփոփելով զեկույցը՝ պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն ընդգծեց, որ մատնանշված մարտահրավերների հաղթահարումն առավել դյուրին կլինի այն դեպքում, երբ ուսումնական գործընթացի թիվ մեկ ապահովողը՝ ամբիոնը պատասխանատվություն կրի և դառնա կրթության որակի բարելավմանն ուղղված բոլոր աշխատանքների ակտիվ մասնակիցն ու ապահովողը։

Գիտական խորհրդի նիստը եզրափակվեց Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների մրցույթի անցկացմամբ:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետից առաջադրված էր ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ, նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Բարոյանը, իսկ Ստոմատոլոգիական ֆակուլտետից՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Լազար Եսայանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կարինե Բարոյանն ընտրվեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի, իսկ Լազար Եսայանը՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի պաշտոնում:

Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի սահմանված կանոնակարգով: Մրցույթի մասին հայտարարվել էր հոկտեմբերի 5-ին:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08