«Կուլտուրայի մինիստրն ու հոշոտված հուշարձանը». Հայկ Դեմոյան

10.12.2025 16:03
523

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կուլտուրայի մինիստրն ու հոշոտված հուշարձանը.
Ժաննա Անդրեասյանը, ով հայցադիմում է ներկայացրել իմ դեմ՝ իբր իր անձը զրպարտելու համար և պահանջում է շատ մեծ գումար՝ որպես փոխհատուցում, անդադար ճիգեր է գործադրում իրավիճակը փրկելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

Այս լուսանկարը շատ խորհրդանշական է, քանի որ Ժաննայի թիկունքում գտնվող հուշահամալիրի 1966-67թթ. տեղադրված երեք բազալտե մույթերի ԲՆՕՐԻՆԱԿ սալաքարերն անխնա ոչնչացվել ու վերածվել են խճազանգվածի, այսինքն դրանք այլևս իրենց տեղում չեն դրվի ու հուշարձանի ամբողջականությունը, որպես հանրապետական նշանակության հուշարձան, նույնը չի լինի, ինչպիսին եղել է կառուցման օրվանից:
Իշխանական մանիպուլյացիաներն ու ստախոսությունները սպասարկող ծովախոզուկների համար կրկին ու կրկին հիշեցնում եմ, որ.
ա. հանցավոր անփութության ու կոռուպցիոն սխեմաներով աշխատելու արդյունքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս: ՀՀ գործող օրենքներով նման հանցագործության համար նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում:

բ. Տենդերով որևէ հուշարձան վերականգնելու փորձ ու փորձառություն չունեցող շինարարական ընկերությանը հանրապետական նշանակության հուշարձանը անորակ բանվորական ուժով «վերականգնելու» վանդալիստական գործելաոճը նույնպես քրեորեն պատժելի գործողություն է:
գ. կրկին հիշեցնում եմ, որ քանդման ու ավերման աշխատանքները ԿԳՄՍ-ի ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինության հանցավոր անփութության արդյունքում մեկնարկել են ԱՌԱՆՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ նախագծի: Սա էլ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստ է: Պետրոս Ղազարյան, սա էլ հանցագործություն է, ինչքան էլ որ Հանրայինի եթերը տրամադրես շահերի բախման մոտիվներով սերիալներ նկարահանելու համար:

դ. պատմության համար արդեն արձանագրել ենք այս վանդալիզմը արդարացնող վճարովի քարոզիչների, թանգարանի տնօրինության ու հոգաբարձուների խորհրդի անդամների անունները: Այս վանդալիզմն արդարացնելու գործում բացի ՀՑԹԻ ներկայիս տնօրեն Էդիտա Գզոյանից, մեջ ջանքեր է գործադրում ՀՑԹԻ նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը:
Այս փաստով քրեական գործ հարուցելու հաղորդումը շուտով կուղարկվի համապատասխան հասցեներով, սակայն առաջ անցնելով պետք է խոստովանեմ, որ հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ հանդիսացող քննիչների, դատախազների ու դատավորների ազնվության ու օրինապաշտության հետ կապված շատ մեծ վերապահություն ունեմ:

Հ․Գ․ Այս մառախողի քողի տակ չի լսվում «թավշյա կրկեսը» սպասարկած ազգագրագետներ Հրանուշ Խառատյանի ու Հարություն Մարությանի ձայնը, քանզի վերջիններիս չեկիստական փորձառությունը թույլ չի տալիս խառնվել ակնհայտ հանցագործության հետքերը քողարկելու գործին, չնայած որ երկուսն էլ ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներ են:
Ի դեպ, երկուսի անուները հիշատակվում են 2021թ. հարուցված քրեական գործի շրջանակում՝ բազմաթիվ հանցակցությունների դրվագներով: Քրգործը, շատ հայտնի պատճառներով, չի մտնում դատաքննության փուլ»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40