Կուսակցական եւ պետական գործիչ Արամ Հարությունյանը. ծննդյան 95-ամյակի կապակցությամբ

01.05.2020 11:47
1949

Ծնվել է 1925 թ. մայիսի 1-ին Գորիսի շրջանի Տաթեւ գյուղում:

1926 թ. ծնողները մահացել են եւ մինչեւ 1937 թ. մնացել է պապի խնամքի ներքո: Այդ թվականին մահացել է նաեւ պապը:

1937-42 թթ. գտնվում էր Գորիսի մանկատանը:

Մանկատանը գտնվելուն զուգահեռ՝ 1938-42 թթ. սովորել է Գորիսի մանկավարժական ուսումնարանում եւ ավարտել այն:

1942-ի նոյեմբերին՝ 17 տարեկանում, կամավոր մեկնել է սովետական բանակ եւ Բաքվի ռազմական ուսումնարանում դասընթացներ անցնելուց հետո՝ 165-րդ հրաձգային բրիգադի կազմում մասնակցել Մեծ հայրենականի ռազմական գործողություններին:

Ծանր վիրավորվելուց հետո 1943-ին զորացրվել է բանակից:

Նույն տարում սկսել է աշխատանքային գործունեությունը. 1943-44 թթ. Գորիսի մանկատան ավագ պիոներ-ջոկատավարն էր:

1944 թ. օգոստոսից մինչեւ 1946 թ. հոկտեմբեր կոմերիտմիության Գորիսի շրջկոմի երկրորդ քարուղարն էր:

1946 թ. հոկտեմբերից մինչեւ 1948 թ. հոկտեմբեր սովորել է ՀԿԿ կենտկոմին կից երկամյա կուսակցական դպրոցում:

1948 թ. հոկտեմբերից մինչեւ նույն տարվա դեկտեմբեր կուսակցության Գորիսի շրջկոմի ռազմական բաժնի վարիչն էր:

1948 թ. դեկտեմբերին ընտրվել է կոմերիտմիության Գորիսի շրջկոմի 1-ին քարտուղար եւ աշխատել մինչեւ 1953 թ. մարտ ամիս:

1953 թ. մարտից մինչեւ 1956 թ. սեպտեմբեր աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջկոմում, սկզբում՝ գյուղբաժնի, ապա՝ կազմակերպական բաժնի վարիչ:

1956 թ. սեպտեմբերին գործուղվել է Մոսկվա՝ բարձագույն կուսակցական դպրոցում սովորելու:

Ավարտելով կուսակցական դպրոցը, 1960 թ. օգոստոսին ընտրվել է ՀԿԿ Գորիսի շրջկոմի 2-րդ քարտուղար եւ աշխատել մինչեւ 1962 թ. մարտ:

1962 թ. մարտից մինչեւ 1963 հունվար ընկած ժամանակաշրջանում կուսակցության Գորիսի շրջկոմի 1-ին քարտուղարն էր:

1963-74 թթ. աշխատել է ժողովրդական դեպուտատների Գորիսի շրջանային սովետի գործկոմի նախագահ:

1974 թ. հունվարին ընտրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Գորիսի շրջկոմի 1-ին քարտուղար եւ աշխատել մինչեւ 1982 թ. հունվարի 8-ը. աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՝ առողջական վիճակի պատճառով:

Այդ ժամանակվանից հանրապետական նշանակության անհատական թոշակառու էր:

Արամ Հարությունյանը ՀԿԿ կենտկոմի անդամության թեկնածու էր, Հայկական ՍՍՀ 9-րդ եւ 10-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր:

Պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով եւ մի քանի մեդալով:

Վախճանվել է 1985 թ. փետրվարի 15-ին:

Վերջին հանգրվանն է գտել ծննդավայր Տաթեւ գյուղում:

Նրա մահվան կապակցությամբ մահախոսական է հրապարակվել Կարեն Դեմիրճյանի, Բաբկեն Սարկիսովի, Ֆադեյ Սարգսյանի եւ հանրապետության մյուս ղեկավարների ստորագրությամբ:

Արամ Հարությունյանն ամուսնացած էր Արփենիկ Հովսեփյանի հետ, ունեցել են չորս զավակ՝ Մելանիա, Տաթեւիկ, Գագիկ, Արտյուշա:

 ***

Երկկողմանի որբության դառը մրուրն առատորեն ճաշակած մարդը պետք է որ, թեկուզ քիչ չափով, չարացած, նեղացած լինի իրեն բաժին հասած, բախտից, չապրած մանկությունից ու պատանեկությունից, մի խոսքով այն ամեն դառից, ինչ ինքը լիուլի ճաշակել է: Բայց տես, որ մարդը, ում մասին հիշողության, երախտիքի երկու տող եմ ուզում գրել, լիովին դրա  հակառակն էր՝ լցված բարությամբ, կամեցող ընկածին օգնելու, բարձրացնելու ցանկությունով լի եւ զարմանալիորեն գոհ ու շնորհակալ այն ամենի համար, ինչ ուներ: Չունեցածի, չապրածի, ավելի ճիշտ ունեցած ծանր օրերի, պահերի մասին տրտնջալը, այս կամ առիթով դրանք ներկայացնելը հատուկ չէին նրան: Լցված էր դրական հույզերով, միշտ լավատես էր, ուրիշի հոգսերը կիսող: Երջանիկ մարդու ժպիտ էր խաղում նրա դեմքին: Բայց իրականում…

  Լրանում է երեսունհինգ տարի, որ նա հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Բայց այսօրվա իրականության մեջ այնքան թարմ են նրա մասին հիշողությունները, որ կարծես նոր-նոր է հեռացել ապրողներիս շարքերից:

Ճիշտ այդպես է, որն արդյունք է ապրած այն իմաստավոր կյանքի եւ կատարած բեղմնավոր աշխատանքի, որ թողել է որպես ժառանգություն:

Ավելի քան 21 տարի լինելով Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահի եւ կուսակցության Գորիսի շրջկոմի առաջին քարտուղարի բարձր եւ պատասխանատու պաշտոններում` կարողացել է ոչ միայն լուծել շրջանի տնտեսական, սոցիալ-մշակութային աճող լայնամասշտաբ խնդիրները, այլ նաեւ իր բարձրագույն մարդկային որակներով այնպիսի խոր հետք թողնել մարդկանց հոգում ու սրտում, որ դեռեւս շատ երկար է հիշվելու՝ կատարած բարի գործերով եւ ժողովրդական ղեկավարի բարձր որակներով:

Մարդու, աշխատավորի նկատմամբ նրա դրսեւորած անկեղծ ուշադրությունը եւ նրբանկատությունը վճռորոշ էին Արամ Հարությունյան ղեկավարի նկարագրի համար: Հենց դա էլ այն գաղտիքն է, որ փորձում են պարզել հետաքրքրվողները՝ թե ի՞նչն էր նրա համաժողովրդական սիրո ու հարգանքի հիմքում:

Առաջին հայացքից ղեկավարման հարցում նման որակները, թվում է, մանրուք են, բայց ես հակառակը կպնդեմ՝ այն ուղղակի որոշիչ է պետական-տնտեսական, սոցիալ-մշակութային խնդիրների լուծման, առողջ հասարակական միջավայր եւ տրամադրություն ձեւավորելու գործում:

Զարմանալի չափերի էր հասնում Արամ Առաքելիչի` մարդկանց ճանաչելու սահմանները:

Ամենալայն առումով՝ շրջանի բոլոր բնակավայրերի մարդկանց, շատ դեպքերում նաեւ նրանց աշխատանքային, բարեկամական, ընկերական կապերի մասին այնպիսի տեղեկություններ կներկայացներ, որ կապշեցներ լսողին: Լայնորեն տեղեկացված էր նաեւ հանրապետության մասշտաբով: Զարմանում էր, որ մարդիկ նման հարցերում թերանում էին, կամ տեղեկություններ չէին ունենում:

Այդ ամենը նրա առանձնահատուկ հիշողությունում ֆիքսվում էր գյուղերում, աշխատանքային կոլեկտիվներում, արտադրական, շինարարական հրապարակներում մարդկանց հետ ամենօրյա շփումներից, հանդիպումներից, կոլեկտիվ եւ անհատական զրույցներից: Նաեւ, պատեհ առիթներով, հնձվորի, մեխանիզատորի, ջրվորի, անասնապահի, հովվի հետ նրանց հանապազօրյա սուրբ հացը սիրով կիսելով, որը մի այնպիսի ջերմությամբ էր լցնում մարդկանց հոգիները, որ նման հանդիպումների արձագանքը հնչում-տարածվում էր ամենուր:

Նրա ղեկավարած կոլեկտիվում իշխում էր բարձր պատասխանատվությունը, փոխադարձ վստահությունը եւ խոր հարգանքը:

Աշխատանքից դուրս նրա խոսակցության նյութը դրական թեմաներն էին:

Սիրում էր պատմել իրենից ավագ սերնդի լավ գործերից, արժանավոր, ընդօրինակելու արժանի մարդկանցից՝ դրանով իսկ երախտիքի ու հարգանքի տուրք մատուցելով անցածին ու դաստիարակչական խոսք ուղղելով երիտասարդությանը:

Անմնացորդ նվիրված էր ընկերներին, չէր սպասի պատասխանի, չնայած շատերի կողմից ինքն էլ արժանանում էր այդպիսի վերաբերմունքի: Գուցե հոգու մի անկյունում դժգոհություն ուներ ծուռ ձգողներից, բայց երբեք ցույց չէր տա, կշարունակեր բարի մնալ: Իր ղեկավարած շրջանի գործերին անձամբ էր տեղեկանում, միջնորդավորված որեւէ կարեւոր գործ չէր անում: Երբ շրջկոմի կոլեկտիվն առավոտյան աշխատանքի էր գալիս, ինքն արդեն բոլոր գյուղերից ուներ հավաքած թարմ տեղեկություններ, ու անմիջապես հետեւում էին կոնկրետ հանձնարարականները: Մոխրամանի ծխախոտի մնացորդները հուշում էին, որ քարտուղարը կոլեկտիվից 2-3 ժամ առաջ է աշխատանքը սկսել: Գուցե զարմանալի է, բայց այդպես էր:

Նրա ղեկավարությամբ Գորիսի շրջանում հիշատակման արժանի բազմաթիվ գործեր են արվել. նպատակս դրանք նշելը կամ թվարկելը չէ: Ասելիքս արդեն վերը նշել եմ: Բայց վերջերս «Երկիր մեդիա» հեռուստաալիքի «Երկիրը երկիր է» հաղորդաշարը ներկայացնում էր Գորիսի տարածաշրջանի շեն ու բարեկարգ, գորիսյան հատուկ շինարարական արվեստով կառուցված, ամրակուռ պատերով ու պարիսպներով տները, ուղղաձիգ փողոցները, հասարակական եւ մյուս կառույցները, որոնք ոչ միայն աչք են շոյում, այլ նաեւ հպարտություն են ներշնչում՝ Կորնիձոր, Տեղ, Քարաշեն, Խնձորեսկ, Հարթաշեն, Վերիշեն, Ակներ, Խոտ, Շինուհայր, Հալիձոր: Ժամանակի ամենաբարձր չափանիշներով այդ բնակավայրերը նախագծվել ու կառուցվել են Արամ Առաքելի Հարությունյանի ամենաակտիվ ջանքերով ու ղեկավարությամբ:

Դե ինչ, քանի որ նրա հետ ու ղեկավարությամբ ես ավելի քան ութ տարվա աշխատանքային կենսագրություն ունեմ, այդ Մեծ մարդու նկատմամբ որպես երախտիք եւ բարի հիշողություն, ցանկացա նրա եզակի խառնվածքի այս մի քանի նրբերանգները ներկայացնել:

 

Սուրեն Վարդանյան

На изображении может находиться: один или несколько человек, дерево и на улице

На изображении может находиться: 4 человека, люди стоят и костюм

На изображении может находиться: 5 человек, на улице

На изображении может находиться: 3 человека, костюм и в помещении

На изображении может находиться: 4 человека, люди стоят и обувь

На изображении может находиться: 2 человека, люди стоят

На изображении может находиться: 6 человек, на улице

На изображении может находиться: 5 человек, на улице

На изображении может находиться: 6 человек, люди стоят

На изображении может находиться: 5 человек, люди стоят и на улице

На изображении может находиться: 4 человека, костюм

                            

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53