Կյանքից անժամանակ հեռացել է Իգնատ Բեգլարյանը. ափսոս

22.03.2022 11:40
6977

2022թ. փետրվարի 5-ին, կարճատև հիվանդությունից հետո, մահկանացուն է կնքել Գորիսի, Կապանի ՆԳ բաժինների, Սյունիքի մարզի դատական համակարգի երկարամյա աշխատող, փորձառու իրավաբան Իգնատ Վազգենի Բեգլարյանը:

Ծնվել է 1955թ. ապրիլի 19-ին, Գորիսի շրջանի Վաղատուր (նախկինում՝  Բայանդուր) գյուղում՝ Վազգեն և Ամալյա Բեգլարյանների ընտանիքում:

 1962թ. սեպտեմբերի 1-ից Իգնատը հաճախել է Վաղատուրի ութամյա դպրոցը, որն ավարտել է 1970-ին: 1972թ. ավարտել է Խնածախի միջնակարգ դպրոցը:

1973-75թթ. ծառայել է խորհրդային  բանակի զորամասերից մեկում: Ծառայության ավարտից հետո վերադարձել է  Հայաստան՝ աշխատանքի ընդունվել Երևանի շինարարական կազմակերպություններից մեկում՝ բանվոր (հարկավոր էր աշխատել և թեթևացնել ծնողների հոգսը):

1977թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի   իրավագիտության ֆակուլտետը, որը հաջողությամբ ավարտել է 1982թ.: Նույն տարում աշխատանքի է անցել Գորիսի ՆԳ բաժնում՝ անչափահասների տեսչության տեսուչ: Այդտեղ պաշտոնավարել է մինչև 1986 թվականը:

1986-ին տեղափոխվել է Կապան և աշխատանքի անցել ՆԳ բաժնի անչափահասների տեսչությունում՝  տեսուչ: Պաշտոնավարել է մինչև 1990թ., որից հետո նշանակվել Գորիսի ՆԳ բաժնի պետի տեղակալ:

Արցախյան շարժման տարիներին Իգնատ Բեգլարյանն  ակտիվորեն մասնակցել է Գորիսի, Կապանի սահմանամերձ գյուղերի պաշտպանությանը, մասնակցել մարտական գործողությունների:

 1991թ. ապրիլին գերեվարվել է Շուռնուխ գյուղի պաշտպանական դիրքերում՝ մարտական առաջադրանք կատարելիս: Գերությունից ազատվել է 1991թ. հունիսի 5-ին և շարունակել պաշտոնավարել Գորիսի ՆԳ բաժնում՝ պետի տեղակալ:

1998թ. Իգնատ Բեգլարյանը մասնակցել է դատավորների թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, անցել մրցույթով, ստացել դատավորի կարգավիճակ և աշխատանքի անցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր (նստավայրը՝ Գորիս): Այդտեղ աշխատել է մինչև 2008 թվականը, իսկ 2008-2020 թվականներին դատավոր էր  Սիսիանի նստավայրում:

2020թ. անցել է կենսաթոշակի:

Ամուսնացած էր՝ ունի  մեկ ուստր և երկու դուստր:

Վաստակաշատ իրավաբանի, հմուտ դատավորի, լավագույն մարդու հիշատակը միշտ կմնա իր ընտանիքի անդամների, գործընկերների, իրեն ճանաչող բոլոր մարդկանց սրտերում:

Անտարակույս, Իգնատ Բեգլարյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենահեղինակավոր ու անաչառ դատավորն էր, ինչի համար և մեծ հեղինակություն էր վայելում Սյունիքի մարզում և հատկապես Գորիսի տարածաշրջանում:

***

«Սյունյաց երկրի» խմբագրակազմն ափսոսանք է հայտնում Իգնատ Բեգլարյանի անժամանակ մահվան կապակցությամբ և ցավակցում նրա հարազատներին ու մերձավորներին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40