Կյանքից հեռացավ նշանավոր նկարիչ Զաքար Խաչատրյանը

23.01.2017 12:20
2417

Հունվարի 21-ին՝ կյանքի 92-րդ տարում, Սանկտ-Պետերբուրգում մահկանացուն կնքեց ծագումով սիսիանցի հայ նշանավոր նկարիչ Զաքար Խաչատրյանը:

Ծնվել է 1924թ. Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Սովորել է ծննդավայրի եւ շրջկենտրոնի դպրոցներում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին եւ ծանր վիրավորվելուց հետո վերադարձել ու սովորել Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա՝ Երեւանի երաժշտական ուսումնարանում: 1956թ. ավարտել է Լենինգրադի Ի.Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտը, ստեղծագործել Երեւանում եւ Սիսիանում: 1960 թվականից կատարելագործվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պրեզիդենտ Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում, աշխատել նաեւ Բորիս Իոգանսոնի հետ: 1962թ. Սիսիանում ստեղծել է մանկական նկարչական ստուդիա, որը հետագայում դարձել է գեղարվեստի դպրոց (1998թ. կոչվել է նրա անունով):

1967թ. տեղափոխվել է Երեւան, ղեկավարել ուսուցիչների վերապատրաստման հանրապետական ինստիտուտի կերպարվեստի կաբինետը, դասավանդել Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, աշխատել ամբիոնի վարիչ, գեղանկարչության ֆակուլտետի դեկան:

1986թ. ստացել է պրոֆեսորի կոչում: ԽՍՀՄ եւ Հայաստանի նկարիչների միության, 1995 թվականից Սանկտ-Պետերբուրգի գիտության եւ արվեստի պետական ակադեմիայի անդամ էր: 1983թ. ստացել է ՀՀ վաստակավոր, 2005թ.՝ ՌԴ վաստակավոր, 2012թ.՝ ՀՀ ժողովրդական նկարչի կոչում:

Պարգեւատրվել է Ժուկովի, «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով, «Հայրենական մեծ պատերազմի 1-ին եւ 2-րդ աստիճանի» շքանշաններով, «Կարմիր Աստղ» մեդալով, «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի 50-ամյակ» հուշամեդալով: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների՝ Սանկտ-Պետերբուգի վետերանների խորհրդի նախագահն էր:

2015թ. պարգեւատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ եւ սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

2006թ. Սիսիանի իրենց առանձնատունը նվիրել էր պետությանը՝ իր եւ եղբոր՝ հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան դարձնելու մտադրությամբ: ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ 2016թ. հոկտեմբերին սկսվել են տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները:

Հեղինակ է բազմաթիվ գործերի, որոնց մեջ գերակշռում են բնապատկերն ու դիմանկարը: Ունի ուժեղ գունային ըմբռնողություն, հստակ ոճ, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման անթաքույց ձգտում: Նրա լավագույն գործերից են՝ «Արագած-ծաղիկներ», «Մթնշաղ», «Սիսիան», «Ուռենիներ», «Կեչիների պուրակ», «Իշխանասար», «Ա.Վ.Գերասիմով», «Վիրաբույժը» եւ այլն:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում:

Նրա գործերը պահվում են Տրետյակովյան (Մոսկվա), Լենինգրադի, Երեւանի եւ այլ քաղաքների պատկերասրահներում:

Հայ ժողովրդի արժանավոր զավակի մահվան կապակցությամբ «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը ցավակցում է մեծանուն սյունեցու հարազատներին ու մերձավորներին:

«Սյունյաց երկիր»    

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40