Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Ջրբաշյանը

16.01.2019 13:00
1133

Կյանքի 95-րդ տարում վախճանվել է բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Ջրբաշյանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: «Հեռացավ լեգենդը, նվիրյալը, մեծ արվեստագետը, մերՌաֆայել Ջրբաշյանը…»,-նշել է փոխքաղաքապետը: 

Ռաֆայել Ջրբաշյանն ավարտել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրության բաժինը, 1949 թվականին՝  Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Դասավանդել է Երևանի դպրոցներում։ Եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Արտաշատի Ա. Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատու: Նա բեմադրություններ է իրականացրել բազմաթիվ այլ թատրոններում:

1957 թվականից դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Ջրբաշյանի ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը:

2014 թվականին խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24