Կյանքից հեռացել է ՀՊՄՀ պրոֆեսոր Մարտին Գիլավյանը

13.04.2023 17:08
1114

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Մարտին Գիլավյանը։

Մարտին Գիլավյանը ծնվել է 1947 թ․ փետրվարի 10-ին, Գորիս քաղաքում։

Միջնակարգ կրթությունը ստացել է Գորիսի Ակսել Բակունցի  անվան դպրոցում։

1969թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

Աշխատել է Մասիսի «Նոր ուղի» և Գորիսի «Զանգեզուր» շրջանային թերթերում։

Հրատարակել է «Ռուսական սիմվոլիզմը և արևելյան պոեզիան» ու «Ժամանակը և պոեզիան» մենագրությունները, ինչպես նաև մի քանի տասնյակ հոդվածներ՝ նվիրված հայ-ռուսական գրական կապերին, Պ․ Սևակի, Հ․ Սահյանի, Վ․ Դավթյանի, Ռ․ Դավոյանի և 1960-70-ականների հայ բանաստեղծների ստեղծագործություններին։

1972 թվականից դասավանդում էր հարազատ բուհում՝ 1972-2000թթ.  ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 2000թ-ից հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի, 2013 թ-ից մինչ օրս՝ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:

1995-2011թթ. Մարտին Գիլավյանը եղել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան: Մինչ օրս  Մանկավարժական համալսարանի «Հայագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիրն էր, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ։

Իր գիտամանկավարժական ողջ գործունեությունը պրոֆեսորն անմնացորդ նվիրումով իրականացրել է հարազատ բուհում, կրթել և դաստիարակել բանասեր-մանկավարժների տասնյակ սերունդներ:

Բազմամյա գիտամանկավարժական գործունեության համար Մարտին Գիլավյանն արժանացել է մի շարք պարգևների։

Պրոֆեսոր Մարտին Գիլավյանի՝ վաստակաշատ մանկավարժի և գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Գիլավյանների ընտանիքին՝ Մարտին Գիլավյանի մահվան կապակցությամբ:

Մարտին Գիլավյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 14-ին՝  ժամը` 17:30-20:00-
ին,  «Զոլեր» սգո սրահում՝ Շահումյանի գերեզմանատուն տանող ճանապարհին։ (Հասցե`Երևան, Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք):

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12