ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 13 թեկնածուի գրանցումը

28.11.2018 21:18
1212

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների, դաշինքների ցուցակներով առաջադրված 13 պատգամավորների թեկնածուների գրանցումը՝ հիմք ընդունելով նրանց ինքնաբացարկի դիմումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ-ն նման որոշում ընդունեց նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց, որ նիստի օրակարգում ընդգրկված են 2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների ցուցակների թեկնածուների ինքնաբացարկների մասին հարցը:

ԿԸՀ-ն ստացել էր ինքնաբացարկի մասին 14 դիմում: Դրանցից կեսը ներկայացվել են նոտարական վավերացումով, կեսը՝ առանց նոտարական վավերացման: Առանց նոտարական վավերացման ներկայացված դիմումատուները ներկայացրեցին իրենց անձնագրերը և վերահաստատեցին իրենց դիմումները: ԿԸՀ-ը քվեարկություններով՝ 6 կողմ և 0 դեմ ձայներով ընդունեց դիմումները: ԿԸՀ-ը ուժը կորցրած ճանաչեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջարկված թեկնածու Արևիկ Նավոյանի, «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Արսեն Սարգսյանի, Հայկանուշ Միրոյանի, Նունե Միրոյանի, «Լուսավոր Հայաստան« կուսակցության պատգամավորի թեկնածու Արփինե Նուրջանյանի, Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Արսեն Ղուկասյանի գրանցումները:

Ինքնաբացարկի դիմում ներկայացրած  «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Կարինե Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին և չէր թողել իր հեռախոսահամարը: Նրա դիմումը կքննարկեն նոյեմբերի 29-ին նիստում: Տիգրան Մուկուչյանը հույս հայտնեց, որ թեկնածուն կներկայանա հաջորդ նիստին:

Մնացած բոլոր դիմումները ներկայացված էին նոտարական վավերացումով: Դիմումները քվեարկությամբ հաստատվեցին առանց դիմումատու անձանց ներկայության: ԿԸՀ-ն քվեարկությամբ ուժը կորցրած ճանաչեց Հանրապետական կուսակցության թեկնածու Սարգիս Սահակյանի, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներ Նինա Հովհաննիսյանի, Բագրատ Եսայանի, Արմեն Ղորխմազյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածու Ռոբերտ Մելքոնյանի և «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակով առաջադրված թեկնածու Գագիկ Հովհաննիսյանի, Ցոլակ Գրիգորյանի գրանցումը:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40