Հարկային օրենսգրքի փոփոխությունները կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճ ապահովելուն. փոխնախարար

27.02.2019 10:16
985

ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող եկամտահարկի համահարթեցումը կլուծի աշխատավարձերի թերի հայտարարագրման խնդիրը: Թեև փոփոխությունը կբերի բյուջեում որոշակի կորստի, սակայն այս և մի շարք այլ փոփոխություններ երկարաժամկետ կտրվածքում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի, տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը: «Արմենպրես»-ը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի մասին զրուցել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ:

-Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի ամենաքննարկվող դրույթներից դարձավ եկամտահարկի դրույքաչափի համահարթեցումը (23 տոկոս): Կարծիքներ են հնչում, թե դա կարող է առաջացնել սոցիալական անհավասարության խնդիր, միևնույն ժամանակ ոմանք նշում են ՝ համահարթեցումը կվերացնի ստվերը: Ի՞նչ գործոններ եք հաշվի առել այս որոշմանը գալիս:

-Եկամտային հարկերի պրոգրեսիվ դրույքաչափի կիրառումը սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից ավելի հիմնավոր մոտեցում է: Կարծում եմ՝ երկրորդ կարծիք չկա, բոլորն են այդ կերպ ընկալում: Սակայն այստեղ շատ կարևոր է, թե ինչ խնդիր ենք ուզում լուծել եկամտային հարկի համակարգի վերանայմամբ: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ եկամտային հարկի բեռը Հայաստանում բարձր է համադրելի երկրների հետ համեմատ: Եկամտային հարկն, ըստ էության, աշխատավարձի հարկ է, որովհետև եկամտային հարկի հիմնական մասը հավաքագրվում է աշխատավարձ տեսակի եկամտից: Արդյունքում ստացվում է, որ գործատուների կողմից աշխատավարձի ուղղությամբ կատարվող ծախսը մեր երկրում մեծանում է, և դա ունենում է որոշակի բացասական հետևանքներ: Դա դառնում է մասնավորապես ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի մաս: Դրանով իսկ գները բարձրանում են։ Եվ հատկապես արտահանվող ապրանքը միջազգային շուկաներում կորցնում է իր մրցունակությունը: Հիմա այս դրույքաչափերի համահարթեցմամբ մենք մի քանի խնդիր ենք ուզում լուծել: Ցանկանում ենք նվազեցնել աշխատուժի գծով հարկային բեռը և ըստ այդմ նաև գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսը՝ այն դեպքում, երբ գործատուները որոշում կկայացնեն նվազեցնել անվանական աշխատավարձը, պահպանել տնօրինվող աշխատավարձը: Այսօրվա եկամտային հարկի համակարգը միայն անվանական է պրոգրեսիվ, իրականության մեջ այն այդքան էլ պրոգրեսիվ չէ: Գործատուները հաճախ թերհայտարարագրում են աշխատավարձերը, և արդյունքում պրոգրեսիվ համակարգը չի դրսևորում իր հիմնական կողմերը: Այս հանգամանքը հաշվի առնելով` առաջարկվում է ներկա փուլում անցում կատարել հաստատուն դրույքաչափերի, դրանով իսկ լուծել նշված խնդիրները՝ ազգային տնտեսությունը, արտահանմանը կողմնորոշված ճյուղերը դարձնել ավելի մրցունակ և նաև ակնկալել, որ կունենանք ստվերից դուրս եկող աշխատավարձերի մակարդակ:

-Որոշ տնտեսագետներ եկամտահարկի համահարթ դրույքաչափի պայմաններում սոցիալական արդարություն ապահովելու համար առաջարկում են սահմանել նաև չհարկվող շեմ: Այս տարբերակը քննարկե՞լ եք:

- Չհարկվող շեմի սահմանումը, մեր գնահատմամբ, հանգեցնելու է եկամուտների այնպիսի մեծ կորստի, որն այս փուլում հնարավոր չէ փոխհատուցել:  Օրինակ, եթե ամսական նվազագույն աշխատավարձի՝  55 000 դրամի չափով սահմանվի չհարկվող շեմ, տարեկան կտրվածքով պետական բյուջեի վրա բացասական ազդեցությունը կկազմի շուրջ 100 մլրդ դրամ: Դա լուրջ ռիսկ է հարկաբյուջետային կայունության տեսանկյունից: Եկամտային հարկի մեկ տասնյակից ավելի դրույքաչափերի հարաբերակցություններ և սցենարներ են քննարկվել: Բոլոր սցենարները գնահատվել են առնվազն հարկային եկամուտների վրա իրենց ազդեցության տեսանկյունից, եկամուտների վերաբաշխման գործառույթի իրականացման տեսանկյունից: Եվ ողջ դրական ու բացասական կողմերի համադրմամբ է ընտրվել այս լուծումը:

 

-Պարոն Պողոսյան, բարձր սպիրտայնության խմիչքների ակցիզային հարկը կբարձրանա: Դրա նպատակը միայն եկամտահարկի համահարթեցման արդյունքում բյուջեի կորուստը վերականգնե ՞լն է, թե ՞ որոշակի նպատակի համար է ընտրվել այս ապրանքատեսակը:

-Եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը  հանգեցնում է տարեկան կտրվածքով շուրջ 27.5 մլրդ դրամ հարկային եկամուտների կոստի: Եվ ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացման նպատակներից մեկն էլ այս եկամուտները որոշակիորեն փոխհատուցելն է: Սակայն, իհարկե, միայն դա չէ նպատակը: Սպիրտային խմիչքների դրույքաչափերն առաջանցիկ տեմպերով ենք բարձրացնում մի քանի նպատակներով: Նպատակներից մեկն է հավաքագրել լրացուցիչ հարկային եկամուտներ: Իսկ հաջորդ նպատակն ալկոհոլային խմիչքների սպառման կառուցվածքի փոփոխությունն է: Այսօր մեր դիտարկումները ցույց են տալիս, որ թունդ ալկոհոլային խմիչքները, օրինակ` օղին մի քանի տասնյակ անգամ ավելի շատ է սպառվում, քան թույլ ալկոհոլային խմիչքները՝ գարեջուրը կամ գինին, ինչը նորմալ չէ համամասնության առումով: Միջազգային պրակտիկայում դա ոչ բարենպաստ վիճակագրություն է համարվում: Դրա պատճառները գուցե բազմազան են, բայց դրանցից մեկն էլ այն է, որ ակցիզային հարկերի դրույքաչափերի հարաբերակցությունը հօգուտ թունդ ալկոհոլային խմիչքների է: Մենք ավանդաբար գինի արտադրող երկիր ենք, սակայն գինու սպառման ծավալն ընդամենը 5 տոկոս է, գարեջրի սպառման  ծավալը` 10 տոկոս: Նաև ներդնում ենք տարեկան կտրվածքով ակցիզային հարկերի դրույքաչափերի ինդեքսավորման համակարգ՝ տարեկան 4 տոկոսով, որպեսզի ինքնաբերաբար դրույքաչափերը բարձրանան:

-Նախագծի քննարկվող ու քննադատվող դրույթներից մեկն էլ այն է, որ 301 ձիաուժից ավելի մեքենաների բնապահպանական հարկը եռապատկվում է` յուրաքանչյուրի ձիաուժի համար նախատեսված 50 դրամի փոխարեն դառնալով 150 դրամ: Շատ վարորդներ նշում են՝ մեքենայի հզորությունը միշտ չէ, որ կապ ունի բնությունն աղտոտելու մակարդակի հետ:

-Այս դրույթը հանվել է նախագծից: Երկար հանրային քննարկում ենք ունեցել, նաև քննարկել ենք ՀՀ բնապահպանության նախարարության մեր գործընկերների հետ: Այնուամենայնիվ, իմ կարծիքով,  որոշակի օրինաչափություն կա շարժիչի հզորության, մեքենայի տարիքի և մթնոլորտային ավազան արտանետումների միջև: Որքան մեքենան հին է և շարժի հզորությունն ավելի մեծ, այնքան այլ հավասար պայմաններում արտանետումներն ավելի շատ են: Եվ ես կարծում եմ, որ մեր առաջարկը տրամաբանական էր: Բայց այդուհանդերձ, քանի որ մտահոգություններ կային, նորից որոշվել է, որ այս փուլում այս փոփոխությունը չի արվում:

-Նախատեսված փոփոխություններով փոքր ու միջին ձեռնարկատիրությունների համար ի ՞նչ դրական տեղաշարժեր կլինեն:

-Հիմնական փոփոխություններից մեկն այն էոր ներդրվում է միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգըորը փոխարինելու է այսօրվա ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգին և ինքնազբաղված անձանց հարկման համակարգինԸնդ որում` լինելու է ավելի ազատական ռեժիմքան նախորդ երկուսըՆախ` իրացման շրջանառության շեմն է բարձրանում մինչև 24 մլն դրամերկրորդ՝ հնարավորություն է տրվումոր տնտեսավարողներն ընտանիքի անդամներից բացի այլ աշխատողներ ներգրավել , բացի այդ հնարավորություն է տրվում գործունեությունն իրականացնել մեկից ավելի վայրերումՀնարավորություն է տրվում նաևոր ակցիզային հարկով հարկվող ապրանք արտադրողները նույնպես լինեն այս դաշտումԱմփոփելով կարող ենք ասելոր ներդրվում է հարկերից ազատված համակարգ՝ մինչև 24 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեության համարսակայն սրանից կան որոշակի բացառություններ:

-Պարոն Պողոսյան, իսկ ոլորտային նշանակության ի ՞նչ լուրջ փոփոխություններ են սպասվում:

-Ոլորտային նշանակության շատ փոփոխություններ կան: Օրինակ, հանրային սննդի գործունեության մասով նախատեսվում է, որ բեռը կպահպանվի 2018թ. երկրորդ կիսամյակի համար սահմանված բեռի մակարդակում: Այսինքն՝ 2019թ. և 2021թ. հունվարի 1-ից նախատեսված բեռի բարձրացումները, որոնք արդեն իսկ ամրագրված էին Հարկային օրենսգրքում, նախատեսվում է չեղարկել: Հաջորդը բեռնափոխադրողների համար գործունեության նպաստավոր պայմաններ են ստեղծվում: Նախ` հնարավորություն կտրվի, որ նրանք ավելի ճկուն կիրառելի միջոցներով փաստաթղթավորեն արտերկրում կատարվող իրենց ծախսերը: Եվ հետո հնարավորություն է տրվում, որ Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենաներն աշխատեն առանց ճանապարհային հարկի: Սա նույնպես կարևոր փոփոխություն է:

-Այսպիսի փոփոխությունները բյուջեում բերելու են որոշակի կորուստների: Ընդհանուր հաշվարկ կա ՞, թե որքան կորուստ է ունենալու բյուջեն, և որքանո ՞վ եք կարողանալու լրացնել այն:

- 2019թ. կտրվածքով հարկային օրենսդրության փոփոխությունների հնարավոր ազդեցությունը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա գնահատվում է շուրջ 8 մլրդ դրամի չափով, իսկ 2020 և 2021թթ. համար մի փոքր ավելի բարձր: Ընդհանուր գնահատականը տատանվում է ՀՆԱ-ի 0.2-0.3 տոկոսի միջակայքում: Մեր գնահատմամբ՝ մի մասով այդ կորուստը կփոխհատուցվի այլ փոփոխությունների հաշվին և մի մասով հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ՝ստվերային տնտեսության, ստվերային շրջանառությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հաշվին: Ընդհանուր առմամբ, հարկային օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը միտված է տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը, տնտեսական ակտիվության բարձրացմանը և իր մեջ պարունակում է տնտեսական աճ ապահովելու լրացուցիչ հնարավորություններ: Այս ամբողջ փոփոխությունների ազդեցությունը, գնահատվում է, որ երկարաժամկետ հեռանկարում կնպաստի 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճ ապահովելուն: Դա դիտարկվում է 5 տարուց ավելի ժամանակահատվածի համար:

Աննա Գրիգորյան

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37

Այսօր արցախյան շարժման 38–ամյակն է

20.02.2026 15:33