Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ»

01.05.2026 16:33
385

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի իշխանությունների հակառուսական գործողություններին զուգահեռ, Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցանկեր են մշակվում, որոնք արդեն հասանելի են բաց աղբյուրներում, որոնց մասին բացեիբաց խոսում են։

Ընդ որում՝ հակառուսական գործողություններ հրահրող քայլերի շարքում է դիտարկվում նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցը։

Այսպես․ ռուսական կողմը սահմանափակումներ է նախատեսում Հայաստանից Ռուսաստան սեզոնային գյուղատնտեսական արտադրանքի, ծաղիկների ներկրման հարցերում, ինչպես նաեւ՝ ՀՀ-ից որոշ հանքարդյունաբերական ապրանքատեսակների (մոլիբդենային հանքաքար, դեկորատիվ քար եւ այլն) գնման հետ կապված։ Մյուս փաթեթը, որ ավելի վտանգավոր է, Մեծամորի ատոմային էներգետիկայի միջուկային թափոնների ուտիլիզացման վերաբերյալ համաձայնագրերի վերանայմանն է վերաբերում։

Այսինքն՝ թափոններն այլեւս Հայաստանից չեն վերցնի, իսկ մեր երկրում դրանք ուտիլիզացնելու համապատասխան պայմաններ չկան, եւ դա կարող է էկոլոգիական աղետի հանգեցնել։ Սրան գումարած, ՌԴ-ում հայ բիզնեսմենների եւ պետական ծառայողների անշարժ գույքի եւ ֆինանսական ակտիվների նկատմամբ անհատական սահմանափակումները, ոմանց ցուցադրական արտաքսումը ՌԴ-ից, մուտքի արգելքը եւ այլն»:

Ավելին՝ այստեղ։

Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին

04.11.2026 23:49

Ո՞ր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքին

04.11.2026 23:26

Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը

04.11.2026 22:29

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ գտնվող այգում կոնֆետ են հյուրասիրել

04.11.2026 21:23

Եթե ԱՄՆ-ն նորից հարձակվի․․․Խամենեին ու Թրամփը հայտարարություններ են արել

04.11.2026 17:31

Զգուշացում. ջերմաստիճանը կտրուկ կնվազի, մինչև -4 աստիճան ցուրտ կլինի

04.11.2026 16:39

«Կապույտ ալիք» ԱՄՆ Կոնգրեսում․ Դեմոկրատների համոզիչ հաղթանակն ու Տրամպի կոշտ արձագանքը

04.11.2026 16:30

Բիրդինանց եկեղեցու ավերակներում էինք, օրհնաբանում էինք նրա սուրբ մասունքները

04.11.2026 16:02

«Երևանը հիշեցնում է Բաքուն»․ ադրբեջանցին՝ Երևան կատարած այցի մասին

04.11.2026 15:50

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է

04.11.2026 15:36

Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր

04.11.2026 15:32

ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում

04.11.2026 15:21