Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը․ Պետդեպ

26.04.2023 12:04
850

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ այն հարցին, թե արդյոք բարձր մակարդակի բանակցությունները, որոնք վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները վարում էին Բաքվում և Երևանում անցած շաբաթվա ընթացքում, հաջողությամբ չեն պսակվել, շեշտել է, որ պետքարտուղարությունը խորապես անհանգստացած է անցակետի տեղադրմամբ։

«ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ։ Անկեղծորեն ասած այդ քայլը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը։ Մեր տեսակետն է, որ Լաչինի միջանցքում պետք է մարդկանց ու առևտրի ազատ և բաց անցում լինի։ Դրանով հանդերձ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները, այդ թվում` ավագ խորհրդական Բոնոն, պետքարտուղարի օգնական Հոգանը, պետքարտուղարն անձամբ, շարունակում են խորապես ներգրավված լինել գործընթացում։ 

Սակայն այս պահին չեմ կարող տեղում ընթացող դիվանագիտական միջոցառումների ու խոսակցությունների մասին մանրամասներ հաղորդել»,– ասել է նա։ 

https://artsakhpress.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22