Լարսը փակ է, կուտակված է 550 բեռնատար. Հայաստանում ևս դժվարանցանելի ճանապարհներ կան

05.02.2020 12:44
1117

Հայաստանի տարածքում փետրվարի 5-ին՝ ժամը 11:50-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար փակ է:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը (բուք է), Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան և Երևան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում և Կոտայքի, Շիրակի մարզերում, բացի Անիի և Արթիկի տարածաշրջաններից, տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 550 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Արտակարգ իրավիճակների նախարարություն

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34